ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Էլի ես ու ես

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Էլի ես ու ես
29.03.2013 | 19:50

Ես` ես եմ: Խենթ ասեմ, թե խելառ, միևնույն է ` գիժ եմ: Վերևից ահա անձրևը թափվում է գլխիս, հետո` գետնին: Անձրևից հետո արևը ծագում է, մայր մտնում երեկոյան ու այդպես հերթականությամբ ամեն բան իր տեղն է ընկնում ` կենդանի շնչում, անհետանում, հետո կենդանի ճշմարտությամբ ու հավատով բացահայտվում է սկիզբն աշխարհի: Տաք է, մինչդեռ տարվա չորս եղանակներից չգիտեմ, որն է ներկա: Թվում է` ամեն ինչ լավ է, հաջող: Ունեմ լավ ընկերներ, ունեմ ճոխ հարազատներ, բայց միևնույն դեպքում միայնակ եմ, որտեղ լռությունն ու հայելում արտացոլված պատկերս տխուր է, որը դուրս է գալիս փողոց, մարդ է ման գալիս, գտնում է, բայց միայնակ է:

Հավատա, երբեք այդքան միայնակ չեմ եղել, երբեք անպաշտպան չեմ մնացել: Հավատա` հիմա միայնակ եմ, ինքս ինձ հետ` էլի ես ու ես: Երկինքը գունատ է: Չէ՛, չմտածես հիվանդ է, տաքություն է անում: Մեր գյուղի եկեղեցին փակվել է: Տեր Գարեգինը չկա, մեռել է: Եկեղեցին էլ, խոսք ասելու փոխարեն, լռել է: Օրերով մարդ չի մտնում եկեղեցի, հարսանիք չկա, կնունք, ծնունդ չկա: Ամեն մեկն իր դարդով նստել ու հանգչում է, քիչ-քիչ, արագ-արագ: Շներն էլ փողոցում պպզած են լռել, մարդ են տեսնում, զարմանում են:
Հավատա` զգում եմ, որ ծերացել է միայնությունս:
Հավատա` գտնելու եմ էլի ինձ ու քեզ:
Մերս մեռավ: Մտածում եմ՝ ո՞րբ մնացի, թե՞ անտեր: Մինչդեռ այս երկու բառերի մեջ էլ իմաստ կա: Ծնողներիդ համար դու անհրաժեշտ ես, քեզ համար նրանք՝ կարևոր: Կորցրել եմ կարևորությունը կյանքի, մարդու, ապրելու: Մեր տան բակում ջրով լի տաշտ կա: Արևը մտել է տաշտի մեջ, աղջիկ դարձել: Նստել եմ նրա գիրկն ու աչքերս փակ մտածում եմ. «Մերս կենդանի լիներ, ասելու էր՝ վա՛յ, քոռանամ ես, էս ինչ կեղտոտ ես»:
Առավոտ վաղ եմ արթնանում: Գյուղի նախիրը դեմս առնում ու քշում տանում եմ: Գյուղի բոլոր անասուններին ճանաչում եմ, դեմքով, ժպիտով: Քսանհինգս լրացել է, բայց քսանհինգ տարվա մատղաշ մարմինս հազիվ եմ քարշ տալիս ` քսանվեցի մեջ հաստատվելու համար: Մեր գյուղի ութսուն տարեկան բիձեքը ապրել են ուզում: Ասում են՝ մարդու ջանը քաղցր բան է... Բա որ քաղցր բան է, բա ո՞ւր է իմ ջանն ու բանը, որ այդքան լավն է: Աղջիկները մեր գյուղի փոքրիկ լճակում թրջում են իրար: Հեռվից նայում եմ նրանց, նրանք մերկանում են, պառկում տաք ավազին ու սևանում են: Նայում եմ նրանց նորափթիթ քամակներին ու ակամայից ծիծաղս խուտուտ տալով սկսում է հեռանալ: Մոռացել էի, որ նրանց քամակներին էլ աչք կա, որ կարող են տեսնել ու ամաչել, որ մերկ են, որ քամակները բացել, արևի են տվել իրենց: Տեսնես այդ բաց քամակներից մեկը ինձ հետ չի՞ ամուսնանա՝ մտածում եմ: Մեկ էլ հիշեցի` անտեր եմ, մենակ, գյուղի որբ նախրապանին ո՞վ աղջիկ կտա:

Դիտվել է՝ 5780

Մեկնաբանություններ