ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Կայծակն ի՞նչ է՝ ջղայնացած ծիածան

 Կայծակն ի՞նչ է՝ ջղայնացած ծիածան
29.05.2024 | 19:03

Կայծակը գիշերային երկնքում ակնթարթային նեոնով վարարած գետ նկարեց՝ իր վտակներով։ Ամպերը ճարճատեցին՝ ասես երկինքը ճաքեց։ Կայծակն իր երկար էլեկտրական լեզվով խայթեց հսկա ժայռին։ Խայթոցից դաղված՝ թաց ժայռը մի պահ ուրվականի նման փայլատակեց կապույտ ֆոսֆորով ու հեղեղի նման թափվող անձրևի հետ կուլ տվեց կայծակը։ Երկիրը հասկացավ կայծակի ուզածը։ Կայծակը տարերք էր ուզում. տարերքը կայծակի երգն ա։

Վրդովված հսկա ամպերի տակ մեծ քաղաքը խաղալիքի նման էր։ Կայծակի բարձրությունից մարդիկ մրջյուններ էին թվում։ Մրջյունի կյանքն ի՜նչ ա որ՝ մի բաժակ ջուր լցնես, հարյուրներով կխեղդվեն։ Ու լցրեց...

Երբ առաջին անգամ Աստվածաշունչը ձեռքս ընկավ, դեռ խելքս շատ բան չէր կտրում։ Կարդացի, որ Աստված տարածության ներքևում եղած ջրերն անջատեց տարածության վերևում եղած ջրերից, ու մտքումս ծիծաղեցի։ Դե, մարդիկ էն ժամանակ ոչ ֆիզիկա գիտեին, ոչ աստղադիտակ ունեին, կարծում էին, թե իրենց գլխավերևում էլ ա ջուր՝ ինչպես օվկիանոսում։ Էդ հետո՝ դարեր անց են գիտնականները մանրամասնորեն նկարագրել ջրի շրջանաձև ոդիսականը՝ իր բոլոր փոխակերպումներով։

Բայց պարզվում ա, որ մեր գլխավերևում էնքան ջուր կա, որ եթե ուզի, կարող ա Մասիսն էլ ծածկել։ Ու պարզվում ա նաև, որ անկախ գիտության ու տեխնիկայի աննախընթաց առաջընթացից, մենք էլի, առաջվա նման, մեր բոլոր սխալների համար պատասխան ենք տալիս, պարզապես՝ էնքան կարճ հիշողություն ունենք, որ մոռանում ենք մեր սխալները, ու թվում ա, թե իզուր ենք պատժվում։ Դրա համար էլ՝ ամեն անգամ զարմանում ենք, երբ կայծակը տարերք ա երգում։ Իսկ կայծակն ի՞նչ ա՝ ջղայնացած ծիածան։

Ու մենք՝ անհասկանալի տարերքից տարրալուծված, ինքներս էլ ենք տարերք դառնում։ Կայծակը մեզ ա խփում, մենք՝ իրար, կայծակը՝ մեզ, մենք՝ իրար։ Հեղեղը մեզ ա խեղդում, մենք՝ իրար, հեղեղը՝ մեզ, մենք իրար։ Կայծակը լռում ա, մենք շարունակում ենք, հեղեղը դադարում ա, մենք շարունակում ենք։

Ու բնության տարերքն ապշում ա մեզ տեսնելով, չի հավատում աչքերին։ Զարմացած կայծակ տեսե՞լ եք:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9893

Մեկնաբանություններ