ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Ձեր գերագույնը այս պատմության մեջ չայ լցնողն ա լինելու»

«Ձեր գերագույնը այս պատմության մեջ չայ լցնողն ա լինելու»
14.10.2023 | 09:20

Կարդացի, որ Ֆրանսիան մեզ նորագույն զենք ու զինտեխնիկա է տալու, ու աշխարհով մեկ եղա:

Երևակայում էի, թե զենքը տեղ հասնելուն պես ինչպես են մեր անպարտելի գեներալները հրամայում գնդապետներին, գնդապետները՝ մայորներին, մայորները՝ կապիտաններին...

ՈՒ երբ բոլորը հրամայում-պրծնում են՝ ինչպես է մեր զորքը սկսում ջարդուբուրդ անել ազերիներին: Հազիվ մի կես ժամ էի երազել, երբ Վաղոն դուրս եկավ դեմս ու ամեն ինչ հարամեց.

- Էդ ինչի՞դ վրա ես հրճվում, հարևան:

- Ասեմ՝ դու էլ ուրախացիր, Վաղո: Ֆրանսիան մեզ ահագին զենք ու զինամթերք ա տալու...

- Դա մեր զենքը չի:

- Բա ու՞մն ա:

- Ադրբեջանինը:

- Վաղո, իմ աչքով եմ կարդացել, հաստատ մեզ ա տալիս: Հլը զինտեխնիկայի նկարներն էլ հետը կցած էր. իսկական թուրք լղճելու տեխնիկայ ա:

- Քեզ ասում եմ՝ դա մերը չի:

- Էդ ո՞նց, է՜:

- Ֆրանսիան էդ զենքը պիտի տար Ադրբեջանին, բայց հասկացավ, որ վրեն խոսակցություն ա բերելու. մարդիկ կմտածեին չէ՞, Ադրբեջանը քիչ զենք ունի՞, որ էլի են տալիս: Դրա համար էլ որոշեց, որ մեր միջոցով տա: ՈՒ սրանից հետո միշտ մեր միջոցով ա տալու:

- Չեմ հասկանում՝ ինչ ես ասում, Վաղո: Ո՞նց ա մեր միջոցով տալու:

- Շատ պարզ: Հայաստանը իր ունեցածը մաս-մաս հանձնում ա Ադրբեջանին, չէ՞: Հիշու՞մ ես քանի միլիարդի զենք ու տեխնիկա հանձնեց:

- ...Դե հա:

- Հա ու ջան: Հիմա էդ զենքը կտան Հայաստանին, որ Հայաստանն էլ հանձնի Ադրբեջանին:

- Բայց ո՞նց պիտի հանձնի:

- Հանձնելու հազար ձև կա: Օրինակ, դրանք կշարեն անկլավներում, հետո անկլավները հանձնելիս ամեն ինչ կանցնի Ադրբեջանին:

- Յախք արա: Վաղո, էս կյանք չի: ՈՒրեմն համ պիտի կոտորվենք, համ էլ անընդհատ դրանց ուժեղացնե՞նք:

- Անպայման:

- Բայց հլը սպասի, մտքովս մի լավ բան անցավ:

- Ի՞նչ բան:

- Էդ զենքը սկզբում մեզ են չէ՞ տալու:

- Հա:

- Բա մենք չե՞նք կարա փչացնենք դրանք, վրներից կարևոր մասեր հանենք ու նոր հանձնենք:

- Չեք կարա:

- Ինչի՞ չենք կարա:

- Եթե Ալիևը իմացավ, որ իրանց պետական գույքը փչացրել եք՝ ձեր գեներալներին կսարքի հեզաճկուն մատուցողուհիներ, որ իրա խանումին չայ մատուցեն:

- Վայ քու: Բա մեր գերագույն գլխավորը չի կատաղի՞:

- Ոչ մի դեպքում:

- Խի՞ որ:

- Որովհետև ձեր գերագույնը այս պատմության մեջ չայ լցնողն ա լինելու:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ