ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պետականության գոյության նախապայմաններից մեկը ուժեղ և կենտրոնաձիգ իշխանություն ունենալն է

Պետականության գոյության նախապայմաններից մեկը  ուժեղ և կենտրոնաձիգ իշխանություն ունենալն է
14.06.2024 | 07:39

Յուրաքանչյուր նորաստեղծ ու դեռևս անավարտ պատերազմի մեջ գտնվող պետականության գոյության անբեկանելի նախապայմաններից մեկն ուժեղ և կենտրոնաձիգ իշխանություն ունենալն է կամ, ավելի դաժան, բայց ուղղակի արտահայտությամբ՝ ազգակենտրոն բռնապետության առկայությունը: Հայկական նորագույն շրջանի պետականությունն իր ավելի քան 30-ամյա կենսագոյության ընթացքում, ունենալով չորս ղեկավարներ, գրեթե միշտ էլ առաջնորդվել է հենց այդ սկզբունքով: Սակայն, եթե առաջին երեքի դեպքում բռնապետությունը, իր ճչացող թերություններով հանդերձ, եղել է ազգակենտրոն, ապա չորրորդի դեպքում այն ազգակործան է:

Ապացույցը կործանված Արցախն է և Հայաստանում տիրող այսօրվա աղետալի վիճակը:

Հ.Գ. Ապազգային հասարակությունը ազգային դարձնելու գերադասելի միջոցն ուսուցումն է, իսկ եթե այդ տարբերակն անարդյունավետ է, ապա մնում է ապավինել մտրակի զորությանը: Այս ամենով հանդերձ՝ ես իրական, ասել է թե՝ ազգակենտրոն ժողովրդավարության կողմնակից եմ, բայց ոչ երբեք՝ կեղծ ժողովրդավարությամբ ոգևորված «երեք միլիոն վարչապետերից» մեկը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ