ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կրկին նավթն ու նավթային ճանապարհները թանկ գնահատվեցին մեր ժողովրդի արյունից

Կրկին նավթն ու նավթային ճանապարհները թանկ գնահատվեցին մեր ժողովրդի արյունից
04.06.2024 | 17:30

Կուզեմ, որ այս հարթակի բոլոր ընկերներս կարդան այս տողերը, որոնք մեջբերում եմ միջազգային լրահոսից։

«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը»,- այս մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ուղերձում, որն ընթերցվել է Բաքվում՝ Կասպյան նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը։ Այն նաև կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով։ Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ: ԱՄՆ-ն աջակցում է այս ուղղությամբ ջանքերին և հավակնություններին, ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածություններին»,-ասվում է ուղերձում։

Ահա թե նաև ո՛ր ուղղությունից աղետի հողմը փչեց ու հասավ մեր բազմաչարչար հայրենիքին, ահա թե ինչպես մենք կորցրինք մեր սրբազան հայրենիքի մի մասը, ահա թե նաև ում քաջալերանքով ու թողտվությամբ է թշնամին արյունոտ յաթաղանը բարձրացնում մեր պարանոցին։

Մտորում, խորհում ու չեմ ըմբռնում, թե աշխարհիս գերպետություններից որ մեկի դավն է հայ ժողովրդի հանդեպ առավել դաժան, խորամանկ ու մեղսալի։

Կրկին նավթն ու նավթային ճանապարհները թանկ գնահատվեցին մեր ժողովրդի արյունից։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 5486

Մեկնաբանություններ