ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատմությունը կսեպագրի

Պատմությունը կսեպագրի
03.06.2024 | 06:55

Աստված մի արասցե, եթե թույլատրենք այսպես՝ Արցախ ու Հայաստան մաս-մաս հանձնելը շարունակվի, պատմությունը հայերիս մասին կարձանագրի, թե ինչո՞վ էր զբաղված առաջին հերթին՝ մտավորականությունը, երկրի շարժիչ ուժը՝ ուսանողությունն ու երիտասարդությունը:

ՈՒ հերթով՝ ըստ խավերի, հարցերի պատասխանը դժոխքի դռները կբացեն բոլորիս առջև, թե ինչու չկարողացանք ժամանակին ազատվել անհայրենիք, բոլոր ուղղություններով ձախողված, երկիրն անդունդ քշած վարչապետից:

Ինչպես 1915-ին, հարցը կսկսեն մտավորականներից ու կփաստեն.

-հայ մտավորականությունը չարաբաստիկ 2020-23 թթ զբաղված էր սեփական հետույքը փրկելու շատ կարևոր առաքելությամբ՝ գլուխը չբարձրացնելով կերամանից ու իր մանրապճեղ մեծամտությունից:

Նա լայեղ չէր անում, արժանապատվությունից ցա՜ծր էր համարում կործանվող պետության ու հայրենիքի մասին բարձրաձայն խոսելը։

Իհարկե, նոր բան չեն ասի, քան արդեն ասվել է 1915-ին.

«Հայ ժողովուրդը թմբիրի մեջ էր, սթափեցնող և առաջնորդող մտավորականություն չուներ, նա ասես վիզը երանությամբ մեկնել էր յաթաղանին ընդառաջ, որպեսզի իր հակառակությամբ հանկարծ չվիրավորի թուրքին ու վիլայեթների հայ իշխաններին»:

Հիշենք՝ էլ ինչ է ասվել.

«Ձերբակալված մտավորականները պատկանում էին հայկական տարբեր քաղաքական կուսակցությունների՝ հնչակյանների, դաշնակցականների, (ռադիկալների) և ռամկավարների, դեմոկրատների… Այսօրինակ քաղաքական կուսակցությունների և ուղղությունների մեջ յուրաքանչյուր անձնավորություն ինքնուրույն քաղաքական գործունեությամբ էր տարված, բոլորն էլ կապ ունեին արտասահմանի քաղաքական միությունների կամ կ ոմիտեների հետ:Սրանք հիմնականում զբաղված էին սեփական մորթիների ապահովությամբ, խնջույքներով, թուրքական բարձր խավերի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ: Ավաղ, բոլորն էլ մահապատժի ենթարկվեցին, ոչ մեկի դեմ դատական գործ չհարուցվեց, առանց դատական որոշման։ Նույն ճակատագրին արժանացան կայսրության քաղաքների բոլոր մտավորականները»:

Իսկ ինչո՞վ էին զբաղված ուսանողությունը, երիտասարդությունը:

Ու կսեպագրվի նրանց այսօրվա կերպի ու նկարագրի մասին.

-հայ ուսանողությունն ու երիտասարդությունը հիմնականում՝ Արևմուտքի այլասերված բարքերի մեջ, ազգային սրբություններն ու ավանդույթները, հայրենիքը, նրա հետ կապված ամեն հուշ ու հիշատակ համարելով հնամենի լաթեր, որոնց վրա խորապես թքած ունեին:

Նրանցից ամեն երկրորդը երազում էր Եվրոպա-Ամերիկա փախչելու, այնտեղ զեխանալու, հայրենիքն ու լեզուն ուրացած ապրելու մասին:

Լավագույն դեպքում՝ խցկվելու օտարերկրյա գործակալական ցանցեր, օֆիսներ՝ ազգային արժեքները ծախելու և ծախվելու մինչև վերջ:

Ըստ էության, նրանք ժամանակի այլասերված ու անհայրենիք իշխանության գործիքներն էին՝ հայրենիք ունենալու բեռից ու պատասխանատվությունից այլևս զուրկ:

Հապա ոստիկանությունն ու ուժային կառույցնե՞րը, մարզերի ու քաղաքների իշխանավորնե՞րը, առևտրականները, ուսուցիչները, գործարար-օլիգարխիա՞ն...

Կարելի է այս ցանկը շարունակել՝ համապատասխան անպատիվ լրացումներով, թե ով՝ ինչով էր զբաղված, հասնել ժողովրդին ու հենց այսօր նրան դիմել.

ԺՈՂՈՎՈՒՐԴ, իմ սիրելի ժողովուրդ, բա դու՞ ինչով ես զբաղված:

Դու, որ ամենամաքուրը պիտի լինեիր ու կորցնելու բան չունես, բացի քեզ հայրենազուրկ-տնազուրկ անող քստմնելի ոհմակից:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 3765

Մեկնաբանություններ