ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հայաստանն ու հայությանը ձեզնից լավ վերացնող չկա այսօր

Հայաստանն ու հայությանը ձեզնից լավ վերացնող չկա այսօր
30.03.2024 | 15:16

Եթե թուրքերը մեր հազրամյակների պատմությունն են խեղաթյուրում, Հայաստանի իշխանավորներն առավել հանդուգն են. վերջին 30 տարվանն են կեղծում: Ասում են` Ոսկեպար-Բաղանիս-բան չեն եղել, այդ տարածքներն 90-ականներին հայերն են գրավել: Եվ դա ասում են հանրային հեռուստատեսությամբ` պետրոսի հետ խորաթա անելով...

Հարա՛մ կաթնակերներ, իբր ինչո՞ւ եք վախեցնում, թե ադրբեջանը պատերազմ կհայտարարի, մենք էլ կվերանանք: Հայաստանն ու հայությանը ձեզնից լավ վերացնող չկա այսօր:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ