ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պայքար և հաղթանակ ու ո՛չ մի ներում, ո՛չ մի զիջում

Պայքար և հաղթանակ ու ո՛չ մի ներում, ո՛չ մի զիջում
08.01.2024 | 18:25

Պապս` Արշակ ՈՒլուբաբյանը, գրող-պատմաբան Բագրատ ՈՒլուբաբյանի հայրը, «Սարդարապատ» պատմավեպի դիպուկահար, Վարանդեցի Արշակը` Մուշկապատ գյուղից, թորքի դեմ կռվել է Սարդարապատի ճակատամարտում:

Հայրս` գրող-պատմաբան Բագրատ ՈՒլուբաբյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Արցախյան գոյապայքարին:

«Բագրատ ՈՒլուբաբյանի քաղաքացիական սխրանքն այն էր, որ դեռ ուսանողական տարիներից ամբողջովին նվիրվեց Ղարաբաղի ազատագրական գործին։ Նա դարձավ ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը, Ղարաբաղի տարեգիրը։ Պատմաբան, գրող, հրապարակախոս, ազգային գործիչ Բագրատ ՈՒլուբաբյանը շարժման հոգևոր առաջնորդն էր, ուսուցիչը։ Նա, ըստ էության, գաղափարապես նախապատրաստեց գալիք գոյամարտը։ Դառնալով շարժման ջահակիրը՝ նա մինչև վերջ մաքառեց և այրվեց պայքարի բոցերի մեջ։ Հերոսները միայն ռազմաճակատներում մարտնչողները չեն, այլև նրանք, ովքեր թրծում են հայրենիքի զինվորի ոգին»,- գրել է Ալեքսան Կիրակոսյանը։

Այսօր Արցախը հայաթափված ու գերության մեջ է, Հայաստանի ապագան էլ` խիստ վտանգված:

Եվ եթե հաշվի առնենք Նժդեհի խոսքը.

«Ապագայի պրոբլեմը - հայ հայրենիքի, հայ ճակատագրի պրոբլեմն է մեզ համար. աւելի պարզ՝ դա հայ եւ թուրք յարաբերութեանց պրոբլեմն է. - երկու ժողովուրդների, որոնք այլեւս չեն թաքցնում, որ իրենցից մէկի հետագայ գոյութիւնը պայմանաւորուելու է միւսի մահով» (Հատընտիր, 2006, էջ 231), ապա մենք վճռականապես պետք է ասենք` մենք պետք է գոյատևենք-ապրենք ու զարգանանք, որի համար մենք պետք է շարունակենք մեր նախորդների սրբազան գոյապայքարը…

Այնպես որ, Մեր հիմնական կռիվը թորքի դեմ դեռ առջևում է…

Մեր նշանաբանն է` պայքար և հաղթանակ ու ո՛չ մի ներում, ո՛չ մի զիջում:

Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3550

Մեկնաբանություններ