ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ափիոնային պատերազմ»

«Ափիոնային պատերազմ»
30.03.2023 | 22:29

1840-1842 և 1856-1860 թվականներին Անգլիայի գլխավորությամբ Չինաստանի դեմ իրականացվեց էքսպանսիոնիստական երկու պատերազմ, որոնք ստացան առաջին և երկրորդ «ափիոնային պատերազմ» անվանումը։

Իսկ գիտե՞ք ինչու անվանվեց հենց «ափիոնային պատերազմ»:
Բրիտանական առևտրականների կողմից Չինաստանում ամենավաճառվող ապրանքը դարձավ ափիոնը։ 1835 թվականին ափիոնը կազմեց Չինաստանի ամբողջ ներմուծման շուրջ 3/4-ը․ ներկրված ափիոն էր ծխում ավելի քան 2 միլիոն մարդ։ 1838 թվականին ափիոնի վաճառքի ծավալը կազմեց 2000 տոննա․ տարբեր շերտերի և դասերի պատկանող միլիոնավոր չինացիներ գործածում էին այս թմրամիջոցը։ Ժամանակակիցների գնահատականներով՝ թմրամոլներ էին դարձել քաղաքային պաշտոնյաների 10-20%-ը և շրջանների պաշտոնյաների 20-30%֊ը։ Զինվորների և սպաների շրջանում ափիոն ծխելը դարձել էր կործանարար։ Չին ժողովուրդը գրեթե ամբողջությամբ բարոյազրկված էր։

Վերջին շրջանում տպավորություն է, որ մեր թշնամիները, ի թիվս պատերազմի այլ գործիքների, «ափիոնային պատերազմ» են սկսել Հայաստանի դեմ։ Թմրամիջոցները ներխուժել են ամբողջ հանրային կառույց, անգամ` բանակ։
Սա լեթարգիական քուն չէ, սա սարսափելի իրականություն է, որի դեմ հնարավոր չէ առանց պայքարի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4415

Մեկնաբանություններ