Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-5

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-5
26.03.2023 | 21:15

(սկիզբը` այստեղ)

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուս լրագրողներին և VKontakte-ի օգտատերերին տված հարցազրույցում (հատվածը հրապարակվել է նրա Telegram ալիքում) հայտարարել է, որ Ռուսաստանն այժմ «պատերազմում է ՆԱՏՕ-ի բանակների 3 միլիոն 600 հազար ներկայացուցիչների հետ»։

Պատասխանելով այն հարցին, թե երբ կավարտվի հատուկ ռազմական գործողությունը, Մեդվեդևը համարել է սխալ, ոչ կոռեկտ, և նշել է, որ հատուկ գործողության ավարտի ժամանակի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։

«Միայն մի բան կասեմ, ինչն առանց այն էլ ակնհայտ է. Ռուսաստանի Դաշնությունը չի կռվում ոչ ՈՒկրաինայի, ոչ ուկրաինական կիսանացիստական կամ նացիստական վարչակարգի հետ, մեր երկիրը պատերազմում է ՆԱՏՕ-ի 3,6 միլիոն զինծառայողների հետ,- ТАСС-ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։- Նրանք մասնակցում են, իհարկե, հիբրիդային ձևաչափով, բայց նրանք մասնակցում են, և նրանք, ըստ էության, այլևս չեն թաքցնում դա: Եվ 800 մլն բնակչությամբ, որը տեխնիկա, պարտության մատնելու միջոցներ ու գումար է մատակարարում կիևյան վարչակարգին»:

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է ԱՄՆ-ի՝ ուկրաինական հակամարտության մասնակից դառնալու ռիսկի մասին, մասնավորապես, Կիևին զենքի ակտիվ մատակարարման պատճառով։

Չնայած Արևմուտքի կողմից ՈՒկրաինային զինելու անթույլատրելիության ու վտանգավորության մասին ՌԴ բազմաթիվ զգուշացումներին և ընդգծումներին, որ դա մի օր կարող է հանգեցնել Ռուսաստանի և Արևմուտքի անմիջական ռազմական բախման, այսօր հայտնի դարձավ, որ Ռիկսդագը (Շվեդիայի խորհրդարանը) աջակցել է ՈՒկրաինա մինչև 6,2 միլիարդ շվեդական կրոնի (604 մլն դոլար) ռազմական տեխնիկա ուղարկելուն: Խորհրդարանը Շվեդիայի կառավարությանը, «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, իրավունք է տվել ՈՒկրաինա անվճար փոխանցել տանկեր, «Archer» հրետանային կայանքներ, 97 մարտական ռոբոտային համալիրներ և զինամթերք։

Անցյալ տարվանից Շվեդիան այն երկրների թվում է, որոնք ֆինանսական օգնություն են ցուցաբերում Ո

ՈՒկրաինային: Բացի վերոնշյալից, Շվեդիան խոստացել է Կիև ուղարկել տասը գերմանական «Leopard 2» տանկ, ինչպես նաև IRIS-T հակահրթիռային համակարգեր և «Hawk» հակաօդային պաշտպանության համակարգեր։

Մեծ Բրիտանիայի կողմից ՈՒկրաինային աղքատացված ուրանե միջուկով հրետանային արկեր տրամադրելու որոշմանը (փոխանցումը նախատեսված է առաջիկա շաբաթվա ընթացքում) այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

ТАСС-ի տեղեկացմամբ , Կիրիլովն ասել է, որ աղքատացված ուրանով արկերը, որոնք Մեծ Բրիտանիան խոստացել է փոխանցել ՈՒկրաինային, մինչ այժմ օգտագործել են բացառապես ՆԱՏՕ-ի երկրները և միայն օտար տարածքում, երբ կարիք չեն ունեցել մտածելու բնապահպանական հետևանքների մասին։ Գեներալ-լեյտենանտը նշել է, որ 2003-2004 թթ. ԱՄՆ-ը լայնորեն օգտագործել է նման զինամթերք իրաքյան Ալ-Ամարա, Բաղդադ, Բասրա, Քերբալա, Ֆալուջա քաղաքներում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար։

Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի տվյալներով, ԱՄՆ-ն Իրաքում օգտագործել է առնվազն 300 տոննա սպառված ուրան։ Կիրիլովի խոսքով՝ արդյունքում էլ Ֆալուջա քաղաքում ստեղծված ճառագայթային իրավիճակը «նշանակալիորեն ավելի վատ է, քան Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում Միացյալ Նահանգների միջուկային ռմբակոծություններից հետո»։

«Այս քաղաքը մինչ այժմ դեռ կոչվում է երկրորդ Չեռնոբիլ»,- հավելել է գեներալ-լեյտենանտը:

ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն այսօր հանդես է եկել նաև մի շարք այլ ուշագրավ ու կարևոր հայտարարություններով, որոնց առաջիկայում դեռ կանդրադառնանք: Այժմ նշենք ընդամենն այն, որ, նրա հավաստմամբ, նշված արկերի կիրառումը կհանգեցնի մեծ թվով մշակովի տարածքների աղտոտման, իսկ ուրանի փոշու ներթափանցումը մարդու օրգանիզմ կհանգեցնի լուրջ պաթոլոգիաների:

Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը թույլ կտա՞ վերոնշյալն իր զինվորականների, իր քաղաքացիական բնակչության, Դոնբասի հանրապետությունների, Զապորոժիեի, Խերսոնի իր տարածքների նկատմամբ, թե ռազմական հակամարտությունը կթևակոխի մի նոր փուլ, և ՈՒկրաինայի ռազմական և ռազմավարական նշանակության թիրախները կխոցվեն նոր զինատեսակներով, օրինակ, վակուումային ռումբերով կամ մարտավարական նշանակության միջուկային զենքով…

ՌԴ ԱԳՆ-ն դեռ երկու օր առաջ զգուշացրել էր մարդկանց և շրջակա միջավայրի համար աղքատացված ուրանով արկերի կիրառման լուրջ հետևանքների մասին: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , հայտարարել էր, որ դրանց օգտագործումը վտանգ է ներկայացնում ոչ միայն քաղաքացիական անձանց և զինվորականների համար, այլև հանգեցնում է հողի երկարատև աղտոտման։ Զախարովան ընդգծել էր, որ նման քայլը (աղքատացված ուրանով արկերի կիրառումը) դանդաղ գործողության ական կդառնա:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/219319/24/23/25/?fbclid=IwAR2WC0PNaEYxLK95YZgsHWnlb9qg6qygHKBxUiHvwcm39Tobs4_S3jnCjSw

Դիտվել է՝ 12211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ