Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը
22.03.2023 | 22:31

Նույնիսկ ընդամենը 1 տարի առաջ աշխարհում շատ քչերը կարող էին երևակայել այն իրավիճակը, որում այսօր գտնվում է աշխարհը: Կասկածից դուրս է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսված է, ուղղակի այն ընթանում է առայժմ սահմանափակ մասշտաբներով և հիմնականում միջնորդավորված (պրոքսի) և համակցված (հիբրիդային) պատերազմների ձևով:

Հռոմի պապը ռուս-ուկրաինական հակամարտությունն անվանել է համաշխարհային պատերազմ

ՈՒկրաինայի հակամարտությունը համաշխարհային պատերազմ է, որտեղ ներգրավված են ոչ միայն Ռուսաստանի, այլև բոլոր երկրների կայսերական շահերը։ Այս մասին մոտ տասն օր առաջ, Lenta.Ru-ի տեղեկացմամբ, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «La Reppublica» թերթին տված հարցազրույցում։

«100 տարուց քիչ ավելի է, ինչ տեղի է ունեցել երեք համաշխարհային պատերազմ ՝ 1914-1918, 1939-1945, և այս մեկը՝ նույնպես համաշխարհային պատերազմ: Այն սկսվեց մաս- մաս, բայց բոլոր խոշոր տերությունները ներգրավված են։ Մարտի դաշտ է դարձել ՈՒկրաինան, այնտեղ կռվում են բոլորը։ Այնտեղ ներգրավված են ոչ միայն ռուսական, այլև այլ կայսրությունների կայսերական շահերը։ Դա կայսերական ոգու մեջ է՝ ազգերին երկրորդ պլան մղելը»,- ասել է պոնտիֆիկոսը:

Այո, ճիշտ է ներկայացնում Հռոմի պապը, որ այս մեկը նույնպես համաշխարհային պատերազմ է, և որ մարտի դաշտ է դարձել ՈՒկրաինան: Սակայն ճիշտ չէ, թե այնտեղ բոլոր խոշոր տերությունները ներգրավված են: Համենայն դեպս, առայժմ ներգրավված չեն, օրինակ, ինչպես կամ ինչո՞վ են ներգրավված Չինաստանը և Հնդկաստանը: Եթե Ռուսաստանին զենք, ռազմական տեխնիկա տրամադրած լինեին, ապա ԱՄՆ-ը, Արևմուտքը դրա ապացույցները ներկայացրած և մի անասելի վայնասուն բարձրացրած կլինեին, մինչդեռ այդպիսի բան չկա:

Ճիշտ չէ նաև այն, թե վերոնշյալ պատերազմում ներգրավված են ռուսական և այլ կայսրությունների կայսերական շահերը: Հռոմի պապի տվյալ հայտարարությունը Ռուսաստանի մասով իրականության անխիղճ աղավաղում է, նենգափոխում, քանի որ ՌԴ-ն հատուկ ռազմական գործողությունը հարկադրաբար սկսել է Դոնբասի բնակչությանը կոտորածից փրկելու, ինչպես նաև թշնամուց իր անվտանգության հանդեպ սպառնալիքը չեզոքացնելու, կանխելու նպատակով:

Պապի ասածն արևմտյան տերությունների պարագայում էլ իրականության սոսկ մասնակի արտահայտումն է, որովհետև ՌԴ-ի դեմ պատերազմին մասնակցելով, նրանք սոսկ կայսերական շահեր չէ, որ հետապնդում են, ավելին՝ կայսերական շահերը նրանց համար առաջնային չեն:

Ջհուդամասոնների, գլոբալիստների ու նրանց կողմից կառավարվող ԱՄՆ-ի և արևմտյան այլ տերությունների համար առաջնայինը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելով, այսինքն՝ աշխարհում դիմադրության՝ ռազմական առումով ամենակարևոր օղակը կոտրելով, աշխարհի գլոբալացման համար ճանապարհ հարթելը և գլոբալացումն իրականություն դարձնելն է, այնուհետև Համաշխարհային կառավարության հիմնումը կամ հռչակումը և Համաշխարհային կառավարչին՝ Նեռին իշխանության բերելը:

Միջուկային պատերազմի վտանգը գնալով մեծանում է

ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի դեսպանը հայտնել է ուկրաինական հակամարտությանը Լեհաստանի մասնակցության պայմանը. Վարշավան ուղղակիորեն հակամարտության մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե ՈՒկրաինան ցույց տա իր անկարողությունը մարտի դաշտում։ Այս մասին, «Известия»-ի տեղեկացմամբ , մարտի 19-ին հայտարարել է Ֆրանսիայում Լեհաստանի դեսպան Յան Էմերիկ Ռոսցիշևսկին։

«Եթե ՈՒկրաինան չկարողանա պաշտպանել իր անկախությունը, մենք ընտրություն չենք ունենա, մենք ստիպված կլինենք հակամարտության մեջ մտնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ՝ մարտի 17-ին, Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր, որ Վարշավան մտադիր է Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի հետ սահմանի մոտ տեղակայել ԱՄՆ-ի մատակարարած առաջին HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Լեհաստանն ու Սլովակիան ՈՒկրաինային ՄիԳ-29 կործանիչներ մատակարարելով, մեծացնում են հակամարտությունում իրենց անմիջական մասնակցության մակարդակը։ Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» -ից, Սլովակիայի կառավարությունն օրերս միաձայն հավանություն է տվել ՈՒկրաինային ՄիԳ-29 կործանիչների և «Կուբ» հակաօդային պաշտպանության համակարգերի նվիրատվության միջազգային համաձայնագրին: Կայացված որոշմամբ ՈՒկրաինային է փոխանցվելու Սլովակիայի ունեցած 11 ՄիԳ-29 կործանիչներից 10-ը:

Քանի որ որոշ ԶԼՄ-ներ Լեհաստանի դեսպանի խոսքը համատեքստից կտրված այնպես են ներկայացրել, թե նա իբր ասել է, որ Լեհաստանը պատրաստ է ՌԴ-ի հետ առճակատման մեջ մտնել, Ֆրանսիայում Լեհաստանի դեսպանատունը մարտի 19-ին հաղորդել է, որ Մոսկվայի հետ զինված առճակատման մեջ մտնելու Վարշավայի պատրաստակամության մասին դիվանագետ Յան Էմերիկ Ռոսցիշևսկու հայտարարությունը համատեքստից դուրս է բերվել ու սխալ մեկնաբանվել։

«Ամբողջ խոսակցության ուշադիր լսումը թույլ է տալիս հասկանալ, որ հակամարտությանը Լեհաստանի անմիջական մասնակցության մասին հայտարարություն չի եղել, այլ միայն նախազգուշացում է եղել ՈՒկրաինայի պարտության հետևանքների մասին»,- «Известия»-ի տեղեկացմամբ, նշված է դիվանագիտական առաքելության հրապարակման մեջ:

Այսպիսով Ֆրանսիայում Լեհաստանի դեսպանատունը հաստատել է հակամարտությանը Լեհաստանի անմիջական մասնակցության մասին դեսպանի ասածը, ընդամենը շտկելով այն՝ ոչ թե ՈՒկրաինայի անկախության կորստի, այլ պարտության դեպքում:

ՌԴ Դաշնության խորհրդից արձագանքել են Ռուսաստանի հետ կռվելու պատրաստակամության մասին Լեհաստանի դեսպանի խոսքերին

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը, Lenta.Ru-ի տեղեկացմամբ , իր Telegram ալիքում մեկնաբանել է Ֆրանսիայում Լեհաստանի դեսպան Յան Էմերիկ Ռոսցիշևսկու խոսքերը, ով հայտարարել է Մոսկվայի հետ Վարշավայի հակամարտության մեջ մտնելու հնարավորության մասին։

Արձագանքելով Ռոսցիշևսկու խոսքերին, Պուշկովը գրել է, որ Լեհաստանը Ռուսաստանի դեմ պատերազմելու պատրաստակամություն կհայտնի միայն ԱՄՆ-ի աջակցությամբ։ Նա դիվանագետի հայտարարությունն անվանել է «շատ ամբարտավան»։

«Առաջին անգամ Լեհաստանի պաշտոնական ներկայացուցչի լեզվով է այն, ինչ վաղուց նրա ղեկավարների մտքին է,- գրել է Դաշնության խորհրդի ներկայացուցիչը։- Սակայն լեհերի ողջ «համարձակությունը» հիմնված է ԱՄՆ-ի աջակցության վրա։ Վարշավայում վստա՞հ են, որ Վաշինգտոնը պատրաստ է պատերազմելու»։

Ինքնին հասկանալի է, որ հակամարտությունում ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի անմիջական, ավելի ճիշտ, պաշտոնական ու լայնամասշտաբ ընդգրկման (Լեհաստանն այժմ էլ անմիջականորեն, բայց ոչ պաշտոնապես, չհայտարարված ու սահմանափակ կերպով ընդգրկված է ՌԴ դեմ պատերազմում) և Ռուսաստանի պատասխան հակահարվածների դեպքում ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի կամ ՌԴ-ի դեմ պատերազմելու, ինչի վերջը երկուստեք ռազմավարական միջուկային սպառազինության լայնամասշտաբ օգտագործումը և մոլորակի մոխրացումն է լինելու, կամ Հյուսիսատլանտյան դաշինքի տվյալ անդամին զոհաբերելու: Թե այս երկու տարբերակներից որի՞ն է պատրաստ ԱՄՆ-ը՝ հաջորդիվ:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/218674/20/23/20/

Դիտվել է՝ 12582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ