ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աղետ է, դժբախտություն, ամոթ, երբ առաջին նախագահդ լինում է այսպիսին. Արսեն Ջուլֆալակյան

Աղետ է, դժբախտություն, ամոթ, երբ առաջին նախագահդ լինում է այսպիսին. Արսեն Ջուլֆալակյան
27.09.2022 | 07:16

Հայտնի հարցազրույցի մասին` հնարավորինս հակիրճ (հատկապես, որ շատերն են արտահայտվում):
Աղետ է, դժբախտություն, ամոթ, երբ շուրջ 1000 տարվա պետականության դադարից հետո (բացառությամբ` 1918-1920թթ.) առաջին նախագահդ լինում է այսպիսին:
Պատկերացրեք, Իսրայելի նախագահներից մեկը՝ այն էլ առաջինը, իր ամբողջ կյանքը, ռեսուրսը նվիրեր ապացուցելու, որ ճիշտը կապիտուլյացիան էր և է:


Առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է վերացնել այս վարակը (պարտվողական գաղափարախոսության մասին է) հանրության միջից: Այլ ելք չկա, եթե ուզում ենք մի օր հաջողել:


Հ.Գ.1. Ցանկացած բնագավառում ճիշտը ժամանակին հեռանալն է: Հակառակ դեպքում, դառնում ես աղետ տվյալ ոլորտի համար. այս դեպքում՝ պետության:
Հ.Գ.2. Հուսամ՝ մյուս նախագահներն այլևս չեն մասնակցի նման ձևաչափով հանդիպման: Հակառակ դեպքում, կիսելու են սրանց դավաճանությունը:
Հ.Գ.3. Երբ ուղիղ տեքստով ասվում է, որ, այո՛, երկրիդ վարչապետն ազգակործան պատուհաս այլանդակ է, բայց պետք է նրան օգնել:

Դիտվել է՝ 7066

Մեկնաբանություններ