ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքացիներն առաջնորդ են փնտրում. Արսեն Ջուլֆալակյան

Քաղաքացիներն առաջնորդ են փնտրում. Արսեն Ջուլֆալակյան
16.09.2022 | 07:26

Երկրի «դարպասները» ներսից են բացված: Թշնամին «տանից» է:
Ինչքան ուզում եք մեղադրեք դաշնակից-գործընկեր-թշնամի պետություններին, քանի մենք չենք «մաքրվել», անհնար է որևէ հաջողություն:


Իսկ այն կլասիկ-տխմար հայտարարությունները, թե պատերազմի ժամանակ համախմբվում են, այլ ոչ ներքին պայքար սկսում, վերաբերում է նորմալ իրավիճակներին, երբ գերագույն հրամանատարդ և մյուս քաղաքական ղեկավարներդ պատրաստ են կենաց մահու կռիվ տալ հաղթանակի համար, պետության համար:
Րոպե առաջ պետք է սրանց հեռացնել միասնաբար՝ ազգովի: Միայն դրանից հետո խնդիրները հնարավոր կլինի լուծել:
Իսկ մինչ այդ ամեն ինչ զիջելու ենք: Չլինի հիմա, կզիջի վաղը:


Հ.Գ. Հուսամ՝ այս օրհասական պահին մեր պետական գործիչները ուժ կգտնեն միավորվելու և առաջնորդելու հանրությանը: Շարքային քաղաքացիներն ինքնուրույն ոչինչ չեն կարող անել: Առաջնորդել է պետք: Քաղաքացիներն առաջնորդ են փնտրում: Իրակա՛ն առաջնորդ:

Դիտվել է՝ 6961

Մեկնաբանություններ