«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Դմիտրի Սաբլին. Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին

Դմիտրի Սաբլին. Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին
24.02.2021 | 17:56

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած «Իսկանդեր» հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին, РИА Новости-ին ասել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը:

«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս ժողովրդական խայթող իմաստությունը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդերների» օգտագործման և դրանց «հին» լինելու մասին: Մարդիկ, որոնք ավելի լավ են տիրապետում պատերազմի և խաղաղության հարցերին, գիտեն, որ սա 21 դարի զենքն է, ամենալավ ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է: «Իսկանդերը» հաստատել է իր բարձր բնութագիրը Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում», - ասել է Սաբլինը:


«Սորոսի մեթոդականները հուսախաբ են անում Փաշինյանին: Բայց դա միայն նրա ոչ կոմպետենտությունը չէ: Սա ևս մեկ վկայություն է, թե ինչպես փողոցը, օտար, թշնամական սցենարով հնչող գեղեցիկ կարգախոսների ներքո, իր երկիրը կործանող մարդուն բերում է իշխանության: Դրանում ոչ միայն Հայաստանի քաղաքացիները կարող էին համոզվել», - հավելել է պատգամավորը:

Դիտվել է՝ 79646

Մեկնաբանություններ