«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Հեյկո Մաաս. «ԵՄ-ն պետք է ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ պատրաստի»

Հեյկո Մաաս. «ԵՄ-ն պետք է ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ պատրաստի»
22.02.2021 | 15:52

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը Բրյուսելում հանդիպման ժամանակ Եվրամիության իր գործընկերներին կոչ է արել «կանաչ լույս վառել» Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների պատրաստման համար, գրում է Reuters-ը: «Ես կողմ եմ լրացուցիչ պատժամիջոցներ նախապատրաստմանը, որոնցում կոնկրետ անձինք կցուցակագրվեն», - ասել է Մաասը բանակցություններից առաջ:


Նա ընդգծել է, որ Ալեքսեյ Նավալնին ոչ միայն դատապարտվել է ազատազրկման, այլև դատապարտվել է այդ պատիժը կրելու քրեակատարողական հիմնարկում:
«Միևնույն ժամանակ, մենք պետք է խոսենք, թե ինչպես շարունակել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ հարաբերությունները հասել են ցածր մակարդակի», - ավելացրել է Մաասը:

Դիտվել է՝ 15080

Մեկնաբանություններ