Արդեն ձևավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը, որոնց կազմավորման վերաբերյալ օրերս Մոսկվայում պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետերը,՝ հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Գործելու է երկու ենթախումբ։ «Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, ՊՆ, ԱԳ նախարարությունների և ԱԱԾ փորձագետները։ Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով խմբում ներգրավված կլինեն ՊԵԿ-ի, Էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ԱԱԾ, և ԱԳ նախարարության փորձագետներ»,- ասված է հաղորդագրությունում: