ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Զարիֆ. ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ին վերադառնալու համար սահմանափակ հնարավորություններ ունի

Զարիֆ. ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ին վերադառնալու համար սահմանափակ հնարավորություններ ունի
02.02.2021 | 13:20

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու սահմանափակ հնարավորություններ ունի:

«Միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի վերադառնալու ժամանակն անսահմանափակ չէ։ ԱՄՆ-ն սահմանափակ հնարավորություններ ունի»,- CNN-ին հարցազրույցում ասել է Զարիֆը։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել տարածաշրջանում Իրանի մրցակիցներին զենքի վաճառքը: Զարիֆը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը պետք է հավատարիմ մնա միջուկային գործարքի նախնական պայմաններին. «ԱՄՆ-ն պետք է ընդունի նախօրոք համաձայնեցված պայմանավորվածությունները»։

Անդրադառնալով հարցն, թե ով պետք է առաջին քայլը կատարի ԳՀՀԾ-ին վերադառնալու համար, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր դերակատարումը կարող է ունենալ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Կարող է մշակվել մեխանիզմ, որն ըստ էության կհամակարգի՝ ինչ պետք է անել»,- ասել է նա:

Դիտվել է՝ 3292

Մեկնաբանություններ