ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել

Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել
19.01.2021 | 21:04

Իրան-Ադրբեջան տնտեսական հանձնաժողովի նիստից հետո Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մուհամեդ Իսլամիի հետ: Հանդիպման ընթացքում Իսլամին նշել է, որ Աստարա-Աստարա երկաթուղով երթևեկության 25 տոկոս աճը երկու երկրների հարաբերությունների զարգացման ցուցանիշ է:


Ինչպես հայտնում է minval.az -ը, խոսելով տարանցման խնդրի կարևորության մասին՝ Իսլամին շեշտել է Ադրբեջանի երկաթուղիների կարևորությունը Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման գործընթացում. «Մենք միշտ պնդել ենք, որ հոսքն այս միջանցքով ավելանա: Մենք քննարկեցինք Աստարայի սահմանին գտնվող նոր ավտոտրանսպորտային տերմինալի կառուցման հարցը, քանի որ հին տերմինալն անհրաժեշտ ներուժ չունի: Հետևաբար, մենք նաև պայմանավորվածություն ենք ձեռք բերել սահմանին նոր ճանապարհային կամրջի կառուցման վերաբերյալ, որն իրար է միացնելու Բաքու-Աստարա մայրուղին և Էրդեբիլ-Աստարա-Ռաշթ ավտոմագրիստրալը: Հաջորդ ամիս Աստարայում կստորագրվի համաձայնագիր, և տեղի կունենա նոր տերմինալի և կամրջի կառուցման հիմնարկեքի արարողություն»:


Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մուհամեդ Իսլամին նշել է, որ քննարկված այլ կարևոր հարցերից են եղել իրանական ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում կայանալիք վերակառուցման ծրագրերին, ինչպես նաև Իրանից Ադրբեջան իրականացվող բեռնափոխադրումների ճանապարհային քարտեզի ճշգրտումները:

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ