ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցությանը ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպման արդյունքները՝ հաղորդում է Կրեմլի կայքը։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հրատապ այլ հարցեր։ Հեռավար խորհրդակցությանը մասնակցել են վարչապետը, խորհրդարանի երկու պալատների նախագահները, ԱԽ նախագահի տեղակալը, նախագահի վարչակազմի ղեկավարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ նախարարները, ԱԴԾ ղեկավարը, արտաքին հետախուզության ծառայության տնօրենը, նախագահի հատուկ ներկայացուցիչը բնապահպան ու տրանսպորտի հարցերով։