Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ բանաձև է ընդունել 2008թ. ռուս-վրացական հակամարտության հումանիտար հետևանքների մասին։ Փաստաթղթի մեջ հակամարտության կողմերին տրվում են գործնական առաջարկներ՝ այդ հատվածում իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Ռուսաստանի պատվիրակությունն այդ զեկույցն անվանել է քաղաքականացված և դեմ է արտահայտվել դրան։
Փաստաթղթում ռուսական իշխանություններին խորհուրդ է տրվում ջանքեր գործադրել բոլոր փախստականներին բնակարանով ապահովելու համար։ ԵԽԽՎ-ն կոչ է անում Մոսկվային օրինականացնել նրանց կարգավիճակը, ովքեր Ռուսաստան են փախել Վրաստանի կոնֆլիկտների հետևանքով։