Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ձերբակալվել է պետական գաղտնիքներ բացահայտած բժիշկը

Ձերբակալվել է պետական գաղտնիքներ բացահայտած բժիշկը
03.07.2012 | 21:23

Վենեսուելայի նախագահական նստավայրում աշխատող բժիշկը ձերբակալվել է պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով։ Դատախազության տվյալներով՝ Աննա Մարիա Աբրեուն կասկածվում է վերջին երկու տարիների ընթացքում պետական և ռազմական գաղտնիքներ հրապարակելու համար։

Երկրի օրենքների համաձայն՝ այս մեղադրանքը ենթադրում է մինչև 10 տարի ազատազրկում։ Դեպքի հետ կապված իշխանությունների հայտարարության մեջ Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսի անունը չի հիշատակվում։ Աննա Մարիա Աբրեուն նախագահի անձնական բժիշկը չէ։
Նշենք, որ ներկայումս ՈՒգո Չավեսը մասնակցում է նախընտրական քարոզարշավին։

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ