Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Չինական սինդրոմ

Չինական սինդրոմ
27.06.2012 | 13:45

Չինացիների 100 ընտանիքներ, որոնցից յուրաքանչյուրը կորցրել է իր միակ զավակին, պատրաստվում է կառավարության դեմ դատական գործ հարուցել` բողոքելով «Մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականության դեմ և պահանջելով փոխհատուցում: Նրանք համոզված են, որ աղքատության մեջ են անցկացնելու ծերությունը, որովհետև Չինաստանում ծերերն ապրում են ավելի շատ զավակների օգնությամբ, քան պետական կենսաթոշակի հաշվին: Երկրում վիճարկվում է պետական այդ քաղաքականության օգուտն ու վնասը։ Փորձագետները համարում են, որ արգելելով մեկից ավելի երեխա ունենալը` կառավարությունը վտանգել է երկրի ապագան, որովհետև բնակչությունն ավելի արագ ծերանում է, բայց ոչ հարստանում:

Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ