ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թանկանոց չոպեռն ու դիշովի մորուքը

Թանկանոց չոպեռն ու դիշովի մորուքը
21.09.2023 | 16:11

Շատերին անկախությունը մինչև հիմա հարկավոր է, որպեսզի անկախ երկրի անձնագրով Եգիպտոս ու Ամերիկա գնան: Շատերին անկախությունը մինչև հիմա պետք է, որ պաշտոն ու հասարակական դիրք ունենան: Այս շարքը ինքներդ էլ կարող եք երկար շարունակել:

Միայն քչերին է այդ անկախությունը պետք, որովհետև միայն քչերն են անկախությունը որպես բացարձակ արժեք ընկալում, դրա համար կռիվ են տալիս, զրկանքներ են կրում, զոհվում են:

Մենք նմանվել ենք էն ցուցամոլին, որ դիշովի մուրուք ունի ու դրան թանկանոց չոպեռ ա սազացնում, այնինչ, պետք է սկզբից էդ թանկանոց չոպեռն ունենանք, որի հետ կարելի ա նաև դիշովի մորուք սազացնել:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ