ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 
Կարողանում էր իրենով տարածությունը լցնել, իմաստավորել, տան ու հայրենիքի զգացողություն առաջացնել

03.07.2009 | 00:00

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
1930 թ. հուլիսի 4-ին է սկսվել այս պատմությունը: ՈՒրախությամբ, որ ամեն հայի տուն բերում է արու զավակը:
...Մարդիկ, որ մասնագիտության կամ ճակատագրի բերումով ընտրում են հրապարակային կյանքը, դատապարտված են մշտապես ուշադրության կենտրոնում լինելու և, որքան էլ առեղծվածային է, մենակության:
Նրա կյանքը հայտնի էր բոլորին ու ամեն մեկին: Արտիստ: Ճակատագրով: Ներքին այրումով: Խաղում էր` ինչպես չէր խաղում: Բեմում ապրում էր իր համար օտար մարդկանց կյանքը, որ հանդիսատեսի հարազատն էին դառնում: Նրան սիրեցին միանգամից, բայց նա ապրեց կայացումի բոլոր դժվարությունները: Չհասկացվելու: Դեր չունենալու: Կասկածների: Որոնումների` դաժան ու անարդյունք: Նրա կյանքում ամեն ինչ եղավ` դավաճանություն, ցավ, կորուստ, գեհենի բոլոր ոլորաններով անցավ` մնալով ինքը: Մարդ, որի շուրջ ստեղծվում էր բարության և ուրախության մագնիսական դաշտ: Մարդ, որի հետ շփումը դժվար էր, բայց հետաքրքիր: Նա քչերին էր ճանաչում բոլոր այն մարդկանցից, որ նրան համարում էին իրենց ընկերը: Թվում էր` բաց ու մատչելի է բոլորի առաջ, անգաղտնիք ու յուրային: Նաև` անպաշտպան, բայց երբ բեմ էր բարձրանում, տեր էր ու տիրական: Մի բառ էլ չասեր` հանդիսատեսի աչքն իր վրա էր: Որովհետև կարողանում էր իրենով տարածությունը լցնել, իմաստավորել, տան ու հայրենիքի զգացողություն առաջացնել` դերասան էր. ներշնչում էր, ինչ պետք էր:
Թատրոն ու կինո` նրա երկու ասպարեզները: Թատրոնից մնացին առասպելներ` ինչ ու ինչպես էր խաղում, մնաց հանդիսատեսների հիշողությունը և մեկ էլ պատմությունը: Կինոն, բարեբախտաբար, մերն է ու մեզ հետ է` «Լուսանկարից» մինչև «Հին օրերի երգը» ու էլի տասնյակ ֆիլմեր ու դերեր, որոնցից ամեն մեկը` գլխավոր, թե ոչ գլխավոր դերով, կրում է նույն լիցքը` եթե նա կադրում է, կադրի տերն է: Միութենական հանդիսատեսը նրան ընդունեց յուրայինի նման, սիրեց ու հիշեց, որովհետև գործում էր ձգողականության նույն օրենքը` տաղանդը վարակիչ հիվանդություն է, վարակիչ ու անբուժելի: Բարեբախտաբար:
Գեղեցիկ չէր, բայց որևէ մեկը նրան տգեղ չէր տեսել: Աչքերի մեջ հազարամյակների գոյության թախիծ կար, հազարամյակների գոյության ճանապարհը: Իր պարագայում գործում էր անպարագիծ հմայքը, ձայնի մեջ էլ անարտահայտելի աշխարհի բոլոր արտահայտությունները կային: Միայն ձայնով նա կարող էր խաղալ համաշխարհային դերացանկի բոլոր առանցքային դերերը: Նույնը կարող էր անել` առանց որևէ բառի:
...ՈՒ եթե Աստված որևէ մեկին շռայլորեն այսքանը տալիս է, նաև ինքն է նրա կարիքը զգում ու տանում է իր հայտնի անհայտության մեջ: Վաղ հեռացավ, բայց մի՞թե իր մեղքով: Ամենագլխավորը հասցրեց` հազարավոր մարդկանց համար դարձավ անհրաժեշտություն, և Մհեր Մկրտչյան ասելիս ու Ֆրունզ հասկանալիս նրանց համար նորից ու նորից բարձրանում է վարագույրն ու թատրոնի կախարդանքն ապրում է հիշողության մեջ նրա կերպարով, կինոդերերը գալիս ու ջերմացնում են իրենց պարզ, տաքուկ ու մարդկային անկեղծությամբ ու մտերմությամբ, և այլևս հավերժությանն է նրա ներկայության չհորինված առասպելը:
Ծնունդդ շնորհավոր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԿարողանում էր իրենով տարածությունը լցնել, իմաստավորել, տան ու հայրենիքի զգացողություն առաջացնել

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4018

Մեկնաբանություններ