«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Քաղաքական հետապնդման դասական օրինակ

Քաղաքական հետապնդման դասական օրինակ
16.07.2024 | 13:27

Եթե Հայաստանը մնա ու երբևէ ունենա հայկական իշխանություն, ապա Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը, 2 տարի և 7 ամիս տևած կալանքը պետք է ներկակացվեն իրավաբանական բուհերում որպես քաղաքական հետապնդման, քաղբանտարկյալի ու իրական ժողովրդավարությունն անարգելու դասական օրինակներ։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 5082

Մեկնաբանություններ