ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ցուցվանգ

Ցուցվանգ
14.04.2024 | 09:06

Իրականում շատ դրական իրավիճակ է գոյացել ընդդիմության համար։
Առաջին անգամ շեյթանը չունի կողմ, մասնակից, սուբյեկտ, որի վրա կարող էր բարձել ամեն մի մեղք։ Չկան ռուսներ, չկան նախկիններ, չկան խանգարող խորհրդարանականներ։
Շեյթանն ամբողջովին, անձամբ է կրում պատասխանատվությունը և հիմա ընկել է ցուցվանգի մեջ:
Խոստացել է հանձնել, բայց սողացող մեթոդը չի աշխատում:
Խոստացել է հանձնել, բայց չկա մեկը որի վրա կարող է մեղքը գցել:
Խոստացել է հանձնել և իրեն հատուկ սրիկայությամբ փորձում է պատմական և իրական Հայաստանի հակադրության կեղծ, փուչ թեզը պտտել իրեն ընտրած և սխալված ընտրողների մոտ։
Չի՛ ստացվելու։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ