ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միավորվե՛նք, զինվորագրվե՛նք և պատրաստվենք ազատամարտի

Միավորվե՛նք, զինվորագրվե՛նք և պատրաստվենք ազատամարտի
20.03.2024 | 16:15

Երկար ժամանակ ինքս ինձ համոզում էի, որ մեր ազգը, ավելի ճիշտ` ժողովուրդը (շինականից մինչև իշխանավոր), այսքան կորուստներից, ցավերից, դավերից, նվաստացումից հետո, վերջապես ուշքի կգա, կվերագտնի իրեն (գոնե մեկ երկու տոկոսը), կարթնացնի իր մեջ քնած երբեմնի հայդուկին և վերջապես միասնաբար ոտքի կկանգնի իր ինքնությունը, իր հողն ու ջուրը, իր կորցրած արժանապատվությունը վերադարձնելու և իր չքնաղ երկիրը պաշտպանելու։

Պարզվում է, որ ո’չ շինականը (գյուղացին), ո’չ ծրագրողը, ո’չ գրողը, ո’չ, փաստաբանը, ո’չ էլ շարքային քաղաքացին համառորեն չեն ուզում, չեն կարող ու չեն էլ զգում ազատության բնական պահանջն ու կարիքը և չեն էլ ուզում անվտանգ, խաղաղ ու մարդավայել ապրելու համար գոնե քայլ անեն, այն հողի համար, որը մեզ է հասել Աստծու կամոք։

Փաստորեն արժանապատիվ, մարդավայել ապրելու պահանջ չունեք։

Հայաստանի ազգաբնակչության այն հիսուն տոկոս դոլարային միլիոնատերերը չմտածեն, որ ապահովված են, դա միայն թվում է...

Այս պահին լուծումը մեկն է, եթե ուզում ենք ներսից մեր երկիրն ազատագրել հոգով, մտքով, մարմնով շեղված իշխանախմբից, դրսից` արտաքին թշնամուց, ուրեմն ՄԻԱՎՈՐՎԵ՛ՆՔ, ԶԻՆՎՈՐԱԳՐՎԵ՛ՆՔ և պատրաստվենք ազատամարտի:

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ