ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եթե ուզում ես մի ազգ վարի տալ

Եթե ուզում ես մի ազգ վարի տալ
28.02.2024 | 08:33

2018-ից առ այսօր Հայաստանում խաղադրույքները 138 միլիարդից հասել են 4,2 տրիլիոն դրամի։ Հիշեցնում եմ, որ 1 տրիլիոն դրամը 1000 միլիարդ է, այսինքն, 5 տարվա ընթացքում Հայաստանից արվել է ավելի քանի 10 միլիարդ դոլարի խաղադրույք։

2018-ից առ այսօր մի քանի անգամ ավելացել է թմրամոլների թիվը մեծահասակների ու բազմապատիկ անգամ՝ անչափահասների շրջանում։ Տելեգրամ ալիքներով թմրանյութերի վաճառքն աստիճանաբար դառնում է անկառավարելի էն աստիճան, որ արդեն դպրոցներում են վաճառվում։

Եթե ուզում ես մի ազգ վարի տալ, պետք է անես էն, ինչ որ ես հիմա վերևում գրել եմ.ընդամենը:

Դե, հիմա ինձ ասեք, որ ՀՀ իշխանությունները դավաճան չեն:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ