Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հանրային գործունեության համար աշխատանքից ազատված դասախոսները հրավիրում են ասուլիսի

Հանրային գործունեության համար աշխատանքից ազատված դասախոսները հրավիրում են ասուլիսի
08.09.2024 | 12:29

Լրատվամիջոցների ներկայացուցիչ հարգելի՛ գործընկերներ, իրենց գաղափարների, հայացքների, հանրային գործունեության համար վերջին շրջանում աշխատանքից ազատված կամ ուսումնական պատշաճ բեռնվածությունից զրկված դասախոսները նշված հանգամանքին գնահատական կտան, իրենց ու իրենց ուսանողների ոտնահարված իրավունքների վերականգնման և խտրականության նոր դրսևորումների կանխարգելման համար պայքարի մոտեցումները կներկայացնեն սեպտեմբերի 9-ին՝ երկուշաբթի, ժամը 11:00-ին՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց կայանալիք մամուլի ասուլիսին։

Ակնկալում ենք ձեր ներկայությունն ու լուսաբանումը։ Կանխավ շնորհակալություն։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 5613

Մեկնաբանություններ