«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Պա՜հ, էն ա ասա քյոհնա հայ էս էլի»

«Պա՜հ, էն ա ասա քյոհնա հայ էս էլի»
05.09.2024 | 13:01

1986 թ, հոկտեմբերն էր։

Ստեփանակերտից Բաքու հասա լուսադեմին։

Ավտոկայանում գյուղերից եկած վաճառականներ էին։ Ավտոկայանի սրահը փափախավոր թուրքերով ու ծխախոտի ծխով էր լցված։ Թեյարանում ազատ տեղ էի փնտրում, որ մինչև լույսը բացվելը հանգիստ անեի։ Իզուր։

Պայուսակն ուսիս գցեցի ու դուրս եկա։

Մեծ քաղաքները վաղ են արթնանում: Քաղաքային տրանսպորտի շարժն արդեն սկսվել էր, որոշեցի քայլելով հասնել մոտակա կանգառն ու սպասել։ Քաղաքի արթնացող աղմուկի մեջ հանկարծ լսում եմ ծանոթ երգի հնչյուններն ու բառերը. «Ասմար աղջիկ, էդ ինչ լավն ես…»։ Մոտեցող տրոլեյբուսից էր ծանոթ երգը։ Էդվարդ Դարբինյանի երգի ձայնագրությունն էր։

Մտածեցի լավ է, բախտս բերել է, վարորդը հայ է։

Հիշում եմ, ընդամենը մի քանի ուղևոր էր տրոլեյբուսում, ռուսերեն էին խոսում։ Լուսումութին ավտոկայանի փափախվոր թուրքերը ասես կապ չունեին այս քաղաքի հետ։ Ես ուշադիր կարդում էի տրոլեյբուսի փակցրած երթուղու փողոցների անունները։ Վարորդը կռահեց իմ տեղացի չլինելն ու ռուսերեն հարցրեց,

- Տեղացի չեք, անմիջապես երեւաց:

- Հայաստանցի եմ, Երեւանից:

- Պա՜հ, էն ա ասա քյոհնա հայ էս էլի,- արդեն հայերենի անցավ վարորդը։

Ծիծաղեցինք։

Հետո երբ նկարագրեցի, թե ուր եմ գնալու, ուսիս խփելով ասաց,

- Նստե, իմ պասաժիրն ես, զրից անելով կքյնանք:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2432

Մեկնաբանություններ