Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Արդեն մի քանի օր է Հայաստանի բնակիչները ենթարկվում են հեռախոսային տեռորի

Արդեն մի քանի օր է Հայաստանի բնակիչները ենթարկվում են հեռախոսային տեռորի
27.08.2024 | 19:38

ՈՒշադիր եղեք,հենց նոր ինձ` քաղաքային հեռախոսահամարով, զանգեց լացակումած մեկը, բառացի մեջբերում եմ.

- Алло, я в травматологии.

- А кто ты?.

- Я в травматологии, мне плохо.

- Кто ты?.

- Как кто-дочка.

- Какая дочка?

ՈՒ վերջ, լսափողը կախեց «дочка» ջանը։

Արդեն մի քանի օր է Հայաստանի բնակիչները ենթարկվում են հեռախոսային տեռորի։

Էս երկրում ԱԱԾ կա՞, անձի անվտանգությունն ապահովող որևէ մեխանիզմ, հիմնարկ կա՞:

Բա մենթեր, ա՛յ մուսըռներ, հազիվ մեր հետևից գաք հեչ բանի համար, հազիվ ձեր վարձու լածիրակները մեր ֆբ էջի մշտադիտարկումն անեն, նախ զբաղվեք բնակչությանն ահաբեկող զանգերի հեղինակներով։

Ովքե՞ր են` ռուսերենով, սարսափ տարածող, մարդու հանգիստը խանգարող անառակները, որոնք զանգում են մարդկանց տներ ևխաթարում մարդկանց հոգեկան աշխարհը։

Ախր, կախեց լսափողը, որ ասեի` զանգիր թուրք նիկոլին կամ աննային։

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 3997

Մեկնաբանություններ