ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 
  • Բեղմնավոր գրիչ քեզ

    Բեղմնավոր գրիչ քեզ

    12.11.2013| 00:39
    Վաթսունական թվականների վերջերն էին: ՈՒսանող էի Երևանի պետական համալսարանում: Մանկավարժ ծնողներս դժվարությամբ էին հոգում բազմանդամ ընտանիքի հոգսերը: Առջևս ծառացել էր աշխատելու, ծնողներիս ինչ-որ կերպ սատարելու խնդիրը: Թերթերից մեկում հայտարարություն կարդացի, որ Երևանի էքսկուրսիոն բյուրոն ապագա էքսկուրսավարների դասընթացներ է կազմակերպում՝ ավարտից հետո աշխատանքի տեղավորումով: Գնացի: Երեկոյան ժամերին անցկացվող պարապմունքները վարում էին 1965 թվականի դեպքերի ակտիվ մասնակից, երջանկահիշատակ Հեգել Շահինյանն ու այսօր էլ իմ ավագ ընկեր ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ (փաստաբան). Արայիկ Պետրոսյանը պահվում է որպես պատանդ

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ (փաստաբան). Արայիկ Պետրոսյանը պահվում է որպես պատանդ

    11.11.2013| 11:31
    Այսօր ստանձնել եմ ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանությունը:
  • Այս եղանակին  դարչինով քաղցրաբլիթը իսկական երջանկություն է

    Այս եղանակին դարչինով քաղցրաբլիթը իսկական երջանկություն է

    10.11.2013| 16:26
    Իհարկե` անպայման մեկ բաժակ սև թեյով: Իսկ քաղցրաբլիթը պատրաստում են այսպես: Երեք ձուն հարում են 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացնում 200 գրամ լավ փափկեցրած կամ թեթևակի հալեցրած կարագ կամ մարգարին, կես թեյի գդալ սոդա, մեկ պտղունց աղ, 1 ճաշի դգալ աղացած դարչին, ¼ թեյի գդալ վանիլին, 4-5 մանր կտրտած ընկույզ և ալյուր, որքան խմորը կտանի:
  • Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Գաթայիս տե՜ր եք, ցախավելիս տեր չե՞ք

    Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Գաթայիս տե՜ր եք, ցախավելիս տեր չե՞ք

    10.11.2013| 13:00
    Երբ ստատուս եմ գրում Գառնու գաթայի մասին՝ էնպես եմ գրում, որ գաթայի ամենախորիսոտ մասը մոտեցնում են ընթերցողիս ռունգերին… Խոր հոտ է քաշում նա, բուրմունքը հասնում է մինչև փոքր ուղեղ, ապա ուղեղի մեծ կիսագնդեր… Փառավորվում է իմ հայրենապաշտ ընթերցողը: Եվ տեսել եք – ընթերցողս ձեռքը տանում է գրպանը, մի ոսկեգույն լայք է հանում՝ ոսկե ճուտիկի նման, և թողնում է էջիս – իրար հետևից լայք-ճուտիկները թափվում են ստատուսիս վրա, ես էլ իմ հերթին եմ փառավորվում:
  • Թթվային ամպը կոչնչացնի Երկիրը 2014 թվականին

    Թթվային ամպը կոչնչացնի Երկիրը 2014 թվականին

    09.11.2013| 15:21
    Մի շատ կարևոր հայտնություն է տեղի ունենալու 2014 թվականի: Այս անգամ գիտնականները կանխատեսում են արեգակնային համակարգի մահը` մի սարսափելի թթվային «մահաբեր-ամպի» կողմից:
  • Ինչո՞վ է օգտակար կանաչ թեյը

    Ինչո՞վ է օգտակար կանաչ թեյը

    09.11.2013| 12:18
    Մարդիկ, հաճախ մեկը մյուսից լսելով, միմյանց խորհուրդ են տալիս կանաչ թեյը գերադասել սովորական սև թեյից: Նրանցից շատերը գիտեն, լսել են, որ այո, իսկապես օգտակար է այն, իսկ թե ինչում է, ըստ էության, կայանում կանաչ թեյախոտի օգտակարությունը, անտեղյակ են: Այսպես, կանաչ թեյի դրական հատկությունները բազմաթիվ են, բայց մենք կփորձեն նշել դրանցից կարևորագույները: Բացի այն, որ կանաչ թեյի խառնուրդը ունակ է ոչնչացնել քաղցկեղային բջիջները երեխաների մոտ առաջացած նորագոյացություններում, այն աշխատում է նույնիսկ այն դեպքում, երբ քիմիոթերապիան դադարում է արդյունավետ լինել:
  • Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Հատո՞ւկ են բազմացնում նման անձանց, չեմ հասկանում

    Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Հատո՞ւկ են բազմացնում նման անձանց, չեմ հասկանում

    09.11.2013| 11:47
    Ճիշտն ասած, Արարատի քաղաքապետի ընտրություններն ինձ մի տեսակ չեն հուզում: Բայց թեկնածուներից մեկի այս ճառը (անունը չեմ ուզում նշել), ինձ հուզեց. ««ԲՀԿ» թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես, հպարտ կանգնած ձեր դեմ, դիմում եմ մեր մեծ բարերար, մեր կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանին ու հպարտորեն ձեր առջև ասում, պարոն Ծառուկյան, մեր Արարատ քաղաքը շատ, շատ մեծ խնդիրներ ունի:
  • Վարդգես ՕՎՅԱՆ. «Արա´, տեղդ մի քար դիր, դուրս եկ»

    Վարդգես ՕՎՅԱՆ. «Արա´, տեղդ մի քար դիր, դուրս եկ»

    08.11.2013| 13:06
    Բազմաթիվ երազանքներ ունեմ, բայց վաղուց երազում եմ, որ առաջին հերթին իրականանա դրանցից հատկապես մեկը։ Այն է՝ «հրաժարական» կոչվող արարողությունը վերջապես արմատավորվի նաև Հայաստանում:
  • Սուրճը ժամանակին խմեք

    Սուրճը ժամանակին խմեք

    08.11.2013| 12:37
    «Մինչև սուրճ չխմեմ, չեմ արթնանա»: Նման մտայնությունը հոգեբանները մասամբ բացատրում են պարզապես սովորությամբ: Դա նման է մի գործողության, որը մարդը սովորություն ունի կատարելու նախքան օրվա սովորական ընթացքին անցնելը ու չի կարողանում այլ բանի մասին մտածել, մինչև չիրականացնի իր մի գավաթ սուրճի արարողությունը, քանի որ ինքն իր համար իմաստավորել է այդ մի գավաթը: Բժիշկները այլ բացատրություն ունեն: Ամերիկյան մի խումբ գիտնականների հետազոտության արդյունքում ահա թե ինչ է պարզվել:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իսկ մենք ուղղակի չկանք

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իսկ մենք ուղղակի չկանք

    08.11.2013| 01:00
    Ալիևը համաձայնել է: Հանկարծ չմտածեք, թե համաձայնել է մեզ համար կարևոր մի զիջում անելու մտքի հետ, ո՛չ, ընդամենը համաձայնել է հերթական անգամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Դրանով հանդերձ, համանախագահ դեսպանների այս առնչությամբ արտահայտած ծանրակշիռ ոգևորությունն ու կատարվածի կարևորության մեջ նաև սեփական ջանքերի բարձրարժեքության հավաստումը բոլորին ի ցույց դնելու մղումն արդեն իսկ պետք է բոլորիս ցնծություն պատճառի: