-
02.12.2012|
14:34
Սիրիական զորքերը Դամասկոսի հարավում ծանր մարտեր են մղում ապստամբների դեմ՝ ձգտելով քաղաքի շուրջ վերականգնել անվտանգության գոտին։ Մայրաքաղաքի մատույցներում ոչնչացվել են հարյուրավոր ահաբեկիչներ և վարձկաններ։
-
02.12.2012|
14:31
Աֆղանստանի արևելքում թալիբ մահապարտները հարձակվել են աֆղանա-ամերիկյան ռազմական բազայի վրա։ Ջալալաբադի բազայի հարձակմանը մասնակցել է 9 գրոհային, նրանք բոլորը սպանվել են։
-
01.12.2012|
12:50
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի հրամանագիրը, որով նա էապես ընդլայնում է իր լիազորությունները, ճանապարհ է բացում մարդու իրավունքների խախտման համար։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսար Նավի Պիլայը։
-
01.12.2012|
12:49
Երեկ երեկոյան Տոմսկի բարձրահարկ շենքերից մեկի 10-րդ հարկում գազի բալոնի պայթյունից երկու մարդ է զոհվել, 11-ը տուժել են։ Փրկարարներն այսօր առավոտյան վերսկսել են իրենց աշխատանքները շենքում, որտեղ առկա է փլուզման վտանգ։
-
30.11.2012|
11:28
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի հետ։ Օբաման Ռոմնիին հրավիրել է Սպիտակ տուն՝ փակ ճաշի։ Այդպիսով նա կատարում է իր՝ հանրապետականների հետ համագործակցելու մասին նախընտրական խոստումը։
-
30.11.2012|
11:26
Ամերիկյան Սենատը պատրաստվում է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որի նպատակն է ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրից, որը, ըստ Արևմուտքի, ռազմական բնույթ ունի։ Նոր պատժամիջոցներն առնչվելու են Իրանի էներգետիկ և ծովային տրանսպորտի ոլորտներին։
-
30.11.2012|
11:24
Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր տեղի են ունենում կապի միջոցների անմենամասշտաբային անջատումները։ Երկրում անջատված է ինտերնետը, Դամասկոսի կենտրոնական որոշ շրջաններում չի աշխատում բջջային հեռախոսակապը։
-
30.11.2012|
11:23
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հակազդեցությանը, ճնշող մեծամասնությամբ ընդունել է Պաղեստինի ինքնավարությանը պետություն-դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշումը։ Ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ պաղեստինցիների կարգավիճակի մասին քվեարկությունը կդառնա երկու պետությունների ստեղծման վերջին հնարավորությունը։
-
29.11.2012|
11:19
Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է բանակցություններ վարել երկրի իշխանության հետ՝ քաղաքական ռեժիմը փոխելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ազգային համակարգող խորհրդի գլխավոր համակարգողի տեղակալ Արեֆ Դալիլյան՝ Մոսկվա կատարելիք այցի ճանապարհին։
-
29.11.2012|
11:17
Գերմանիայի մայրաքաղաքում երեկ երեկոյան անհայտ անձինք գրոհել են Իրանի դեսպանատունը։ Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, շուրջ 30 մարդ ներխուժել է դեսպանատան տարածք՝ իջեցնելով Իրանի պետական դրոշներն ու շենքի ուղղությամբ նետելով ներկերով լի տարաներ։