ԱՄՆ պետքարտուղար է նշանակվել Ջոն Քերին։ Այդ մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Մինչ այժմ Քերին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավարն էր։
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին ներկայացրել է հրաժարականի իր դիմումը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է նախագահի աշխատակազմը։
Բուենոս Այրեսի իշխանությունները հատուկ նշանակության ուժեր են ուղարկել՝ քաղաքի ծայրամասում սուպերմարկետը թալանող հարյուրավոր մարդկանց խաղաղեցնելու համար։ Ոստիկանները կանխել են հարձակումը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ։
Լոնդոնում, Էկվադորի դեսպանատանը արդեն կես տարի բնակություն հաստատած Ջուլիան Ասանժը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իրեն չեն կարող վախեցնել և ինքը պատրաստվում է WikiLeaks կայքում հրապարակել մեկ միլիոն նոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին:
Ավելի քան 30 մարդ է մահացել Քենիայի հարավ-արևելքում հողագործների և հովիվների միջև տեղի ունեցած բախումից։ Զոհերի թվում 5 երեխա և 5 կին են։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Քենիայի մասնաճյուղը։
Առատ ձյան տեղումների պատճառով ավելի քան 400 հազար մարդ ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքից տուժել է 13 նահանգ՝ Նեբրասկան, Արկանզասը, Լուիզիանան, Տեխասը, Կանզասը, Ալաբաման և այլն։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել 2013 ֆինանսական տարում ռազմական բյուջեի մասին օրինագծին, համաձայն որի՝ եկող տարի ԱՄՆ-ն ռազմական նպատակներով կծախսի 633 միլիարդ դոլար։ Այդ գումարը 1,7 միլիարդ դոլարով ավելի է, քան պահանջել էր ամերիկայան վարչակազմը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, պահանջել են Իսրայելից անհապաղ դադարեցնել պաղեստինյան բռնազավթված տարածքների բնակեցման գործընթացը։
Երեկ Իսրայելի սիոնիստներին Իրանի հասցրած հզոր հրթիռային հարվածը ծանրակշիռ ազդեցություններ կգործի, մասնավորապես, մեր տարածաշրջանում ու հատկապես Հայաստանի շուրջ ծավալված վտանգավոր զարգացումների վրա։