Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Մարդկային տաճար

Մարդկային տաճար
19.08.2024 | 00:09

Աստծո կանչը

Օգոստոսի 19

Տե’ր, սիրում ու երկրպագում եմ Քեզ:

Խոնարհվիր իմ առջև: Պաշտամունքը աղերսանք չէ, թեպետ երկուսն էլ արտահայտում են մարդու այլազան կարիքները, որ ակնկալվում է Ինձնից: Խոնարհվեք երկրպագությամբ. ճանաչելով ոչ միայն Իմ մարդեղությունը, այլ նաև` Իմ Աստվածային վեհությունը:

Երբ ծնկի իջնեք Իմ առաջ մեծ խոնարհությամբ, Ես կասեմ ձեզ, որ երբ հագա մարդկային մարմինը, Իմ միակ ցանկությունն այն էր, որ մարդկայինը բարձրացնելով` Իմ Աստվածությյանը հավասար անեմ:

Աշխարհն Ինձ տվեց իր ունեցած լավագույնը` մարդկային տաճարը, պարփակելու համար Իմ Աստվածությունը:

Իսկ Ես շնորհեցի իրեն կարողությունը, որ ունենա Աստվածային զորություն, Աստվածային սեր, Աստվածային ուժ, որոնք մշտապես պիտի արտահայտվեն երկրի այն զավակների մեջ, ովքեր կընդունեն Ինձ, իրենց սրտերը կբացեն Իմ առաջ և հետամուտ կլինեն ապրել նմանությամբ Իմ կյանքի:

ՈՒրեմն խոնարհ հոգով ծնկի գալը ձեր հայացքն ուղղում է երկինք` ցույց տալով արտացոլվող այն վեհությունը, զորությունը, գեղեցկությունը, որ կարող են ձերը լինել: Իմացեք, որ Իմ տալը չափ չունի, այլ ձեր ընդունելն է միայն սահմանափակ:

ՈՒրախացեք հրաշալի այն իրականության համար, ինչին կանչված եք դուք. ինչը կարող եք տեսնել աղոթքի ընթացքում, վերահասու լինել Իմ ուժի զորությամբ և լցվել դրան հասնելու ու տիրանալու ցանկությամբ:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ