Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Չարիք գործելու համար ստեղծված մեխանիզմին մաս չկազմելն ինքնին հերոսություն է

Չարիք գործելու համար ստեղծված մեխանիզմին մաս չկազմելն ինքնին հերոսություն է
04.05.2024 | 11:11

Երկրորդ համաշխարհայինի տարիներին 120.000 գերմանացի (որոշ տվյալներով՝ 400.000) հրաժարվեցին կռվել Երրորդ Ռայխի զինված ուժերում՝ Վերմախտում։ Նրանցից 15.000-ը դատապարտվեց մшհшպшտժի։

Գերմանական Էրֆրուտ քաղաքի Պետերբերգ բլրի բաստիոնի պատերի մոտ 8 մետաղական սյուն կա, որոնցից 7-ը կանգնած են ուղղահայաց, իսկ ութերորդն ունի անհատական ձև՝ կարծես թե շրջվել է և պատրաստվում է դուրս գալ շարքից. այս հուշարձանը նվիրված է չարիքի կողմից կռվելուն դեմ դուրս եկածներին, ովքեր մահվան սպառնալիքի տակ անգամ հրաժարվեցին մաս կազմել չարիքին։ Կողքի բրոնզե հուշատախտակին մեջբերում է գրող Գյունտեր Էյխի Träume-ից. «Seid Sand, nicht das Öl im Getriebe der Welt», ինչը թարգմանաբար հնչում է՝ «Աշխարհի մեխանիզմում ավազ եղիր, ոչ թե յուղ»։

Շատ հաճախ չարիք գործելու համար ստեղծված մեխանիզմին մաս չկազմելն ինքնին հերոսություն է, ինչը չենք կարող ասել ո՛չ մերօրյա իրավապահ համակարգի, ո՛չ էլ պետական ապարատի մասին։ Անգրագիտությունից «մլիցա» դարձածները, հրաման կատարելու մոլուցքով տարված, մի օր ստիպված են լինելու սեփական երեխաներին պաշտպանել էն նույն թշնամուց, ում համար այսօր ճանապարհ են բացում դեպի սեփական Հայրենիք, բայց ուշ է լինելու:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ