«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Քարոզչական հեղեղ է՝ կեղծիքներով ու ֆեյքերով լի

Քարոզչական հեղեղ է՝ կեղծիքներով ու ֆեյքերով լի
05.04.2024 | 17:20

ՈՒրեմն, Ադրբեջանը որոշել էր Թարթառ գետի ջրերը պահեստավորել, որպեսզի օգտագործեր սեզոնային ոռոգման նպատակով։

Երկու օր առաջ գարնանային ձնհալներից ահագնացած Թարթառը ճեղքել է Սարսանգի ջրամբարտակը և հոսել դեպի Մատաղիսի փոքր ջրամբարտակ։ Նույն բանն էլ կատարվել է այդ ջրամբարտակում։ Արդյունքում Մատաղիսի մոտ 3000 զինվոր ու ոստիկան հայտնվել է ջրերի մեջ, ավելի կոնկրետ՝ ջրերի տակ։ Ջուրը հասել է Բարդա՝ ավերելով ամեն ինչ։ Գուցե տուժածների կորուստը հազարներով է հաշվվում, բայց աղետի նյութական մասշտաբներն ահռելի են։

Այն պարալիզացրել է մի հսկայական տարածք։ Ենթակառուցվածքների մասին էլ չեմ խոսում։

Հիմա Ալիևի բռնապետությունն ամեն կերպ քողարկում է այս փաստը։ Բառիս բուն իմաստով տեղեկատվական տեռոր է գնում Ադրբեջանում, բայց դա չի կարող պահել այն մարդկանց, որոնք զրկվել են տներից և այս գարնանն իրենց գյուղատնտեսական հողերը ոռոգելու հնարավորությունից։ Ներքին կամ արտաքին միգրացիա է լինելու։

«Լուսավոր» 21-րդ դարն է։ Էվոլյուցիայի գագաթնակետ «հպարտ» քաղաքացիները ոգևորված բարբաջում են ժողովրդավարությունից ու խոսքի ազատությունից։ Բոլոր եթերային ալիքներով ու համացանցով քարոզչական հեղեղ է՝ կեղծիքներով ու ֆեյքերով լի։

Կարճ ասած, մարդիկ ամբողջապես կտրվել են իրականությունից Հ1, 1in, Freenews, Նոր Հայաստան և այլ հեռուստաալիքներ նայելով։

Այս ֆոնի վրա արդեն չենք զարմանում, որ նեոգաղութային խղճուկ գոյակցության պարագլուխները սպառնում են ադրբեջանցիների հարձակմամբ։

Այ, էդ ձևով էլ տարածաշրջանը կառավարվում է դրսի ուժերի կողմից։

Ես կասեի՝ քոռ-քոռ, «լուսավոր» այս դարում։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ