Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Նայում եմ Երևանիս ու սիրտս կտոր-կտոր է լինում

Նայում եմ Երևանիս ու սիրտս կտոր-կտոր է լինում
31.03.2024 | 10:03

Ինչքան էլ որ չեմ աշխատում սառը մնալ, բայց չեմ կարողանում անտարբեր լինել մասսայական ծառերի հատման երևույթին։

Ցավում եմ, որ այդ ծրագրի սկզբում իմ գիտելիքներով փորձել եմ խորհուրդ տալ այսօրվա այդ ծրագիրն իրագործողներին։ Շուրթերիս միայն վատ բառեր են, ջղայնութուն։

Բայց, վստահ եմ, նմաններն իրենց մեղքը նույնիսկ Աստծո առաջ չեն խոստովանի։ Ափսոս... Այ, իրենց տեսակը պետք է ընդունի դա ու ապաշխարհի։

Այն ժամանակ նրանք հարցնում էին ինձնից խորհուրդ, թե ո՞ր ծառագետներին դիմեն, ի՞նչ բուսատեսակներ կարելի է տնկել քաղաքում։ Ամեն բան մանրամասն խոսել ենք, բոլորի կոնտակտները տվել եմ։

Անցավ ժամանակ, բոլոր գիտնականներից խորհուրդները հավաքեցին, բայց ոչ մեկին ոչ վճարեցին, ոչ էլ հրավիրեցին քաղաքապետարանի կանաչապատման գծով խորհրդի կազմ։ Այդ կազմում վերցրեցին նրան, ով ընթացքում դրսևորեց իրան անազնիվ, ոլորտից բացարձակապես մակերեսային մակարդակի տեղեկություններով։ Ավելի ուշ, արդեն շատերիս հասկանալի եղավ. սրանք ավիՐյան սակուռա են ուղն ու ծուծով. մեջը գործ ու փող լինի։ Իսկ ես ավելին իմացա, ինչն արդեն դատական պատասխանատվության կարող է նրանց բերել։

Բայց ... Հենա, տեսնում են դատական համակարգի ծանրաբեռնվածությունն էլ, քաղաքապետարանի ընդդիմադիր ավագանու անդամների նկատմամբ արհամարհանքը։ Մեջն ի՞նչ, որ պայքարում են։ Նրանք, ես նաև, դարձել ենք հողմաղացների դեմ պայքարող Դոն Կիխոտները։

Հետևանքը բոլորս տեսնում ենք. չլսեցին ոչ մեկիս հորդորը, կամ բողոքի ձայները, միանգամից քոքահան արեցին Երևանի հին ծառերը, տեղը դնելով ապուպապուս գներով առած տնկիներ, որոնց կպչողականությունը դեռ պետք է ժամանակի ընթացքում պարզվի և Երևանը կիզիչ արևին, տոտալ օդի աղտոտվածությամբ, մնալու է երկար տարիներ առանց փարթամ սաղարթավոր բուսականության։ Քիչ անտանելի էր ամռանը, հիմա էլ ավելի վատ է լինելու, որովհետև փոշու կլանելու, ճառագայթները մեղմելու, թթվածնի այլ աղբյուր այլևս չունենք։ Նույնիսկ Զանգուն ժամանակին փակեցին խողովակների մեջ ու խոնավության բալանսը քաղաքի խաթարվեց։

Իսկ ներկայիս իշխանությունը ձևանալով կատարյալ ապուշ ու տգետ դիտավորյալ բոլոր ոլորտները քայքայում է։

Բացարձակապես թքած ունի բոլորիս վրա. Արցախը տալ, Հայաստանի տարածքները նվիրել թշնամուն, հայկական հողերը ադրբեջանական ճանաչել, սպանդի տանել մեր երեխաներին, վերացնել մեր անտառները, երկիրը սարքել փայտի արտահանման մատերիալ, հասարակական տրանսպորտը թանկացնել, պոլիկլինիկաներում գրեթե վերացնել անվճար լաբորատոր ծառայությունները ...

Էլ ո՞րն ասենք, էլ ինչքա՞ն արյուն թափենք, որ սրանք կշտանան։

Ես չեմ ողջունում երկրից փախուստով գլուխներս ազատելը։ Գուցե ես էլ նեղսրտած, պահի տակ ցանկացել եմ փախչել իրականությունից, բայց գիտեմ` չեմ կարող առանց Հայաստանի։

Հայե՛ր, միավորվեք հանուն Հայրենիքի, դրսում ապրեք, թե դեռ Հայաստանում։

Մի՛ մնացեք անհաղորդ։

Աղաչում եմ։ Սուրբ Զատիկ է, բայց ես չեմ տեսնում ձեր շատերի մեջ քրիստոնյաներ։

Չէ որ քրիստոնեությունը ապրելակերպ է, փուչ ու դատարկ խաչակնքվել, աղոթելով չի, եթե չես գիտակցում. Քրիստոսը մեռավ, որ մարդիկ ապրեն։ Նա ցույց տվեց ինքնազոհաբերության, մարդասիրության, բարեգործության, կյանքից բոլոր ձևերով գոհ մնալու, բարոյականության ու նյութից կախվածություն չունենալու մի շարք օրինակներ, պատգամներ։

Նման բաներ այլ կրոններում չկա, հենց դրա համար ենք մենք դարեր ապրել մեր Դրախտ Հայրենիքում. մարդկային բարյացակամության օրրանում։

Էլ ո՞նց բացատրեմ, որ հուսահատության ճիրաններից դուրս գալ է։պետք ու աշխատեք ամեն մեկդ ձեր ուժերով, Հայաստանը նեռից փրկելու գործին միանալ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ