Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մեր պատմությունից դասեր քաղենք

Մեր պատմությունից դասեր քաղենք
04.03.2024 | 10:47

Աշխարհը նույնն է։

Եվ հզորները երբեք հաշվի չեն առնում թույլերին տված իրենց խոստումները։

Եվրոպան բացարձակ անտեսեց Կիլիկյան Հայաստանի (որը ներկայիս Հայաստանից էլ մեծ էր) հայ արքաների օգնության աղերսները, այն դեպքում, երբ Կիլիկյան Հայաստանն էր սոսկ մի հարյուր տարի առաջ բառացիորեն փրկել Խաչակրաց արշավանքի ժամանակ հյուծված երվրոպական բանակին` ֆրանսիացի, անգլիացի և գերմանացի արքաներով։

20-րդ դարի սկզբին Ֆրանսիան, որը ստանձնել էր Կիլիկյան Հայաստանի մանդատը, զինաթափեց թուրքին հաղթած հայերին, մի գիշերում լքեց Կիլիկիան և անզեն հայությանը կրկին գցեց թուրքի սպանդի երախը։ Չպիտի մոռանանք։

Աշխարհը նույնն է և Ամստերդամում անհայտ կորչում է հնդկահայ արտակարգ մեծահարուստն իր փողերով, որը պայմանավորվել էր ռուսաց ցարի հետ, որպեսզի վճարի Հայաստանի Անկախության գինը։ Թե ո՞վ կերավ նրա գլուխը և ու՞ր կորան այդ փողերը, մնաց անհայտ։ Չմոռանանք, որ այդ ժամանակներում ` մինչև անգլիացիների (և հրեաների) հայտնվելը Հնդկական օվկիանոսում հայերն էին հիմնական առևտրականները Հնդկաստանի, Չինաստանի, Հնդկաչինի, Արաբական ծոցի երկրների և այդպես մինչև Եվրոպա ու մոնղոլական կայսրություն։ Ահռելի կարողություն ունեին հայերը։

Եվրոպա գնացող, եվրոպական երկրների արքունիքները և հետո ռուսական կայսրության արքունիքում հայտնված հայ դեսպանների թիկունքում լուրջ մարդիկ կային։

Բայց ամեն դեպքում շատ հաճախ ենք խաբվել, քցվել, մեր ուժերը ցիրուցան են եղել, իզուր նրանց համար ենք պայքարել և չենք հասել Հայաստան։ Ռուսաստանին սահմանակից Վրաստանի հայ-վրացական Բագրատունիների թագավորությունը, հայ սպարապետներ Զաքարյանների ու Արղությանների ներդրումը նույնպես չմոռանանք։

Եվ այդպիսի թիկունք ու ունենալով, սակայն, մենք մի շան հալի կարողացանք Ռուսական կայսրության միջոցով վերականգնել Արևելյան Հայաստանի այս մի կտորը։

Հիմա ասեք, խնդրեմ, խոզաբնից դուրս եկած այս ճղճղան ստահակն ո՞վ է, որ աշխարհի հզորները նրա հետ որևէ բան պայմանավորվեն և հաշվի առնեն դա։

Մենք չպիտի այդ աստիճանի էշանանք, մենք դրա իրավունքը չունեինք։ Մեր պատմությունից պիտի դասեր քաղենք։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ