ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իրականում ռուսամետությունն ու ռուսաֆոբությունը երկվորյակներ են

Իրականում ռուսամետությունն ու ռուսաֆոբությունը երկվորյակներ են
07.10.2023 | 12:51

Ե՛վ ռուսամետերը, և՛ ռուսաֆոբները պնդում էին, թե ռուսները Արցախից չեն հեռանալու։ Իբր Ռուսաստանի գերնպատակը Արցախում ամրապնդվելն էր։

Այս երկու խմբերը, իրենց կողմնակալ մտածելակերպի պատճառով, չեն տեսնում իրականությունը։ Առաջինը, որ նրանք սխալվում են իրենց վերլուծությունների հիմքում՝ ռուսական կողմին որպես ռացիոնալ մտածող ներկայացնելն է։ Իսկ իրականում ռուսներն ընդհանրապես ռացիոնալ չեն։ Հաջորդը՝ իրենք չեն փորձում աշխարհին նայել ռուսի աչքերով, իսկ ռուսի աչքերը շատ կայսերական են և մեզ ու մեր տարածաշրջանին չեն նայում այնպես, ինչպես մենք են նայում։

Իրականում ռուսամետությունն ու ռուսաֆոբությունը երկվորյակներ են։ Նրանք երևույթները լրիվ նույն կերպ են ընկալում, բայց մեկ տարբերությամբ՝ առաջինները, որպես դրական, երկրորդները, որպես բացասական։

Դիվանագիտական հաջողության հիմքը շրջապատող աշխարհի օբյեկտիվ ընկալման մեջ է, իսկ մետություններն ու ֆոբիաները այս հարցում իռացիոնալության աստիճանի սուբյեկտիվություն են բերում։

Ներկայում շատ քաղաքական ուժեր ու գործիչներ իրենց հիմքում ունեն բացահայտ կամ թաքնված ռուսաֆոբիա։ Իրենք չեն էլ պատկերացնում թե այդ ֆոբիան ինչ կործանարար դեր ունի իրենց կյանքում։ Փաստացի նրանք ի սկզբանե ծրագրավորել են իրենց անհաջողությունը։

Մեր պետության հիմքը պետք է լինի Հայակենտրոնությունը. Հայոց պետականության զարգացման շարժիչ պետք է հանդիսանա Հայ ժողովրդի ներուժը, իսկ մնացած աշխարհը դիտարկվի որպես հնարավորություն։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ