Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Չկարծեք, թե Արցախով են սահմանափակվելու

Չկարծեք, թե Արցախով են սահմանափակվելու
21.09.2023 | 07:45

Մինչև չփոխվի իշխանությունը, մեր նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի։ Այս իշխանության ամեն օրը մենք վճարել ու դեռ վճարելու ենք տարածքներով ու զոհերով։

Մեծ քաղաքականության մեջ չկան դաշնակիցներ և բարեկամներ, այլ կան շահեր, իսկ այդ շահերը, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, գոյաբանական են անգամ ամենամեծ երկրների համար, ոչ ոքի, նաև մեզ, չեն խնայելու, մինչև մենք չփոխենք քաղաքականությունն ու լինենք ադեկվատ իրողություններին։

Չկարծեք, թե Արցախով են սահմանափակվելու, հետո Երասխն են վերցնելու, մտնելու են Տավուշ ու Գեղարքունիք, հետո Սյունիքի հերթն է գալու, ու այդ ամենն արագ է լինելու։

Մեկ է, վերջում դրանք գնալու են, բայց կորուստներն անվերադարձ են։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ