ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
16.11.2020 | 12:37

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։
Երեկ նա հրավիրվել էր ԱԱԾ, ապա ձերբակալվել։ ԱԱԾ-ն այսօր նրան մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման նախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։ Փաստաբան Լուսինե Սահակյանն ապօրինի է որակում մեղադրանքը։ ԱԱԾ-ն նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրել նաև ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանին, Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Նրանք ևս մեղադրանքները չեն ընդունում։ Փաստաբանները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

Դիտվել է՝ 2785

Մեկնաբանություններ