ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արթուր Ղազինյանը դիմել է իրավապահ մարմիններին

Արթուր Ղազինյանը դիմել է իրավապահ մարմիններին
15.11.2020 | 22:31

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքում գրել է.

«Կոչ, խնդրանք, պահանջ իրավապահ մարմիններին
Հարգելի կոլեգաներ, վերջ տվեք անօրինական քաղաքական հետապնդումներին, մի դարձեք գործիք պետական դավաճանի ձեռքում՝ Հայրենիքը դավաճանելու իր առաքելությունն ավարտին հասցնելու գործում: Ամոթ է, լուրջ մարդիկ եք, շատերիդ ճանաչում եմ, հարգում եմ, գիտեմ, որ ինքներդ չեք ընդունում այս դավաճանությունը:


Քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու փոխարեն անհապաղ զբաղվեք ՀՀ ՊՆ կողմից Թուրքիային վաճառած զենքի գործով, այն զենքի,որը նախատեսված է եղել ՀՀ և ԱՀ զինված ուժերի համար: Ըստ որոշ տեղեկությունների, այդ զենքն ու զինամթերքը հասել է թուրքոման ահաբեկիչներին, որն օգտագործվել է մեր գործընկեր Ռուսաստանի և բարեկամ Իրանի զինվորների դեմ:
Հավատացեք, դա հազար անգամ ավելի կարևոր է:
Դուք, կատարելով այս իշխանության քաղաքական պատվերները, ձեզ հանցակից եք դարձնում իրենց գործած բազում աններելի մեղքերին ու հանցանքներին:
Բարին ընդ ձեզ․․․»։

Դիտվել է՝ 2568

Մեկնաբանություններ