ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գեր­շա­հույթ` պա­տե­րազ­մի հաշ­վին

Գեր­շա­հույթ` պա­տե­րազ­մի հաշ­վին
23.10.2020 | 00:04

Ար­դեն 10 օր է` խա­նութ­նե­րում կտ­րուկ բարձ­րա­ցել են ձե­թի և շա­քա­րա­վա­զի գնե­րը։ Ե­թե 10 օր ա­ռաջ 1 լ ձե­թը 600 դրամ էր, այ­սօր այն վա­ճառ­վում է 750-800 դրա­մով։ Շա­քա­րա­վա­զի 1 կգ-ը մեկ շա­բաթ ա­ռաջ 250-280 դրամ էր, այ­սօր՝ 410 դրամ։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված գնե­րի այս կտ­րուկ բարձ­րա­ցու­մը։ Հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում ձե­թի գի­նը սեպ­տեմ­բե­րի հա­մե­մատ ա­ճել է 6 %-ով, տրա­մա­բա­նա­կան է, որ Հա­յաս­տա­նում էլ պի­տի բարձ­րա­նար, սա­կայն նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում շա­քա­րա­վա­զի գի­նը կր­ճատ­վել է 0,9 %-ով։


Հարց է ա­ռա­ջա­նում` ին­չու՞ է շա­քա­րա­վա­զի գի­նը Հա­յաս­տա­նում մեկ շա­բա­թում կտ­րուկ բարձ­րա­ցել։ Ար­դյո՞ք այս­տեղ մենք գործ չու­նենք ներկ­րող­նե­րի «հա­մա­ձայ­նեց­ված» գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ։ Ին­չու՞ ենք ա­սում հա­մա­ձայ­նեց­ված, ո­րով­հետև մեկ տա­րուց ա­վե­լի է, ինչ պե­տա­կան պատ­կան կա­ռույց­նե­րը հա­վաս­տիաց­նում են, որ շա­քա­րա­վա­զի ներ­կր­ման շու­կան Հա­յաս­տա­նում այլևս մե­նաշ­նոր­հա­յին չէ, և ցան­կա­ցած ոք կա­րող է զբաղ­վել շա­քա­րա­վա­զի ներ­կր­մամբ։ Ե­թե այդ­պես է, ու­րեմն ժա­մա­նակն է, որ շա­քա­րա­վա­զի շու­կա­յով լր­ջո­րեն զբաղ­վի ՏՄՊՊՀ-ն։ Ի դեպ, բո­լո­րո­վին վեր­ջերս այս կա­ռույցն ար­ձա­նագ­րել էր զին­վո­րա­կան հա­մազ­գես­տի և ծաղ­կի վա­ճառ­քի շու­կա­նե­րում գնե­րի չար­դա­րաց­ված բարձ­րա­ցում և հոր­դո­րել պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում զերծ մնալ գեր­շա­հույթ հե­տապն­դե­լուց։ Սա­կայն, ինչ­պես ա­սում են, խևին խրատն ինչ ա­նի, սևին՝ սա­պո­նը։ Վե­րը նշ­ված հայ­տա­րա­րու­թյու­նից եր­կու շա­բաթ անց, այ­սօր էլ մար­դիկ բո­ղո­քում են զին­վո­րա­կան հա­մազ­գես­տի և ծաղ­կի բարձր գնե­րից։ Գու­ցե ժա­մա­նակն է այս «վայ» գոր­ծա­րար­նե­րի նկատ­մամբ 500 հա­զա­րից մինչև 1 մլն դրա­մի տու­գա՞նք սահ­մա­նել, որ­պես­զի խելք­նե­րը գլուխ­նե­րը գա, իսկ տու­գան­քի գու­մար­ներն էլ ուղղ­վեն բա­նա­կի սպա­ռա­զի­նու­թյա­նը։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 43076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ