ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նա ճա­նա­պարհ հար­թեց Ստամ­բու­լ­յան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման հա­մար

Նա ճա­նա­պարհ հար­թեց Ստամ­բու­լ­յան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման հա­մար
26.06.2020 | 01:18

Ոչ միայն աշ­խար­հահռ­չակ եր­գիչ, այլև աշ­խար­հահռ­չակ հա­մա­սե­ռա­մոլ, այ­լա­սեր­ված Էլ­թոն Ջո­նի ըն­կեր, բա­րե­կամ, ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Սարգ­սյա­նը վե­րոն­շյալ գոր­ծո­ղու­թյու­նը կա­տա­րել է Էլ­թոն Ջո­նին Երևա­նում պատ­վե­լուց, մե­ծա­րե­լուց 2 տա­րի անց, իսկ ա­վե­լի ո­րո­շա­կի հու­նի­սի 24-ին, ժա­մը 00:47-ին ստո­րագ­րե­լով փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան կող­մից ի­րեն ներ­կա­յաց­ված հա­կա­սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քը:


Հաս­տատ չեք ա­սի, չէ՞, որ Էլ­թոն Ջո­նը գեյ չէ, հա­վա­նա­բար չկա մե­կը, ո­րը չի­մա­նա այդ մա­սին, բայց ե­թե ձե­զա­նից ո­մանք կաս­կա­ծի տակ դնեն Էլ­թոն Ջո­նի և Ար­մեն Սարգ­սյա­նի մտեր­մու­թյու­նը, խոր­հուրդ կտանք ծա­նո­թա­նալ «Ար­մենպ­րես» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան դեռ 2018 թ. մա­յի­սի 28-ի (Հան­րա­պե­տու­թյան տո­նի օ­րը…) «Հա­յաս­տա­նում շատ հու­զիչ ու ո­գեշն­չող փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում. Էլ­թոն Ջոն» վեր­տա­ռու­թյամբ հետևյալ հրա­պա­րակ­մա­նը.


«Հա­յաս­տա­նում շատ հու­զիչ և ո­գեշն­չող փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում: Ինչ­պես հա­ղոր­դում է «Ար­մենպ­րես»-ը, այս մա­սին Հա­յաս­տա­նից հե­ռա­նա­լուց հե­տո Instagram-ի իր է­ջում գրա­ռում է կա­տա­րել հայտ­նի բրի­տա­նա­ցի եր­գիչ Էլ­թոն Ջո­նը:
Հրա­պա­րա­կե­լով Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի հետ ար­ված լու­սան­կա­րը՝ ե­րա­ժիշ­տը գրել է. «Մեծ պա­տիվ է նման ջերմ հյու­րըն­կա­լու­թյան ար­ժա­նա­նալ Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի կող­մից: Այս հրա­շա­լի երկ­րում շատ հու­զիչ ու ո­գեշն­չող փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում: Շնոր­հա­կալ եմ բո­լո­րին` Դևի­դին և ինձ նման կերպ ըն­դու­նե­լու հա­մար»:
Հի­շեց­նենք նաև, որ Էլ­թոն Ջո­նը 2018 թ. մա­յի­սի 26-ին Հա­յաս­տան էր ժա­մա­նել Ար­մեն Սարգ­սյա­նի հրա­վե­րով և իր ա­մուս­նու` Դևիդ Ֆըր­նի­շի հետ (ե­թե Դևիդն ա­մու­սինն է, ու­րեմն Էլ­թոն Ջո­նը կինն է, այ­սինքն` պաս­սիվ ար­վա­մոլ), ընթ­րել Ար­մեն Սարգ­սյա­նի և ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ: Ար­մեն Սարգ­սյա­նի մոտ Էլ­թոն Ջո­նի ար­ժա­նա­ցած նույն ջերմ հյու­րըն­կա­լու­թյան առն­չու­թյամբ Armeniasputnik.am-ը գրել է, որ «Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի նս­տա­վայ­րում Էլ­թոն Ջո­նի դի­մաց դրել են մեծ ափ­սե­ներ` տար­բեր ու­տե­լիք­նե­րով», և որ Էլ­թոն Ջո­նը Instagram–ի իր է­ջում գրել է. «Շնոր­հա­կա­լու­թյուն նրանց, ում շնոր­հիվ ես և Դևի­դը մեզ այդ­քան ցան­կա­լի հյու­րեր ենք զգա­ցել»:
Ար­մեն Սարգ­սյա­նը Հա­յաս­տա­նում ԼԳԲՏ-նե­րի հա­մար ո­րոշ աշ­խա­տանք կա­տա­րե­լու, այդ ա­ռու­մով նաև մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պը փո­խե­լու հույս հայտ­նած Էլ­թոն Ջո­նին հա­մա­րել է իր բա­րե­կա­մը և մեծ մտա­վո­րա­կան:


Ո­մանք, ով­քեր ծա­նոթ են վե­րոն­շյա­լին, գու­ցե տա­րա­կու­սեն` լավ, իսկ ին­չու՞ հի­մա հի­շե­ցիք ու հի­շեց­րիք այս ա­մե­նը: Շատ պարզ պատ­ճա­ռով: Հու­նի­սի 22-ին փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը (կա՞ն մար­դիկ, ո­րոնք կար­ծում են, թե ա­ռանց Փա­շի­նյա­նի գի­տու­թյան և կա­մոք…) կա­տա­րեց Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը զավ­թե­լուն, այ­սինքն` ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լուն նպա­տա­կաուղղ­ված հեր­թա­կան հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լը, ո­րի նպա­տա­կը ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նին և ե­րեք այլ դա­տա­վո­րի ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ նա­խա­տես­ված ժամ­կե­տից շուտ պաշ­տո­նանկ ա­նե­լը, յու­րա­յին ու սե­փա­կան կամ­քը կա­տա­րե­լու պատ­րաստ ՍԴ նա­խա­գա­հով ու դա­տա­վոր­նե­րով փո­խա­րի­նելն է: Հենց այդ նպա­տա­կով է, որ «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վածն ըն­դու­նեց ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­ներ նա­խա­տե­սող օ­րեն­քը, ո­րը, որ­պես­զի ի­րա­վա­կան ուժ ստա­նար, ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Սարգ­սյա­նը, ինչ­պես նա­խա­տես­ված է ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 129-րդ հոդ­վա­ծով, դեռ պետք է ստո­րագ­րեր:


«Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծը, սա­կայն, գրե­թե միա­ժա­մա­նակ ըն­դու­նել է հա­կա­սահ­մա­նադ­րա­կան մեկ այլ օ­րենք, ո­րով նա­խա­տես­ված է ա­ռան­ձին օ­րենք­ներ չներ­կա­յաց­նել ՀՀ նա­խա­գա­հի ստո­րագր­մա­նը, ին­չը նշա­նա­կում է, որ դրանք միան­գա­մից ի­րա­վա­կան ուժ են ստա­նում Աժ-ի կող­մից ըն­դուն­վե­լուց ու հրա­պա­րա­կու­մից հե­տո: Եվ ա­հա, հու­նի­սի 24-ի գի­շե­րը ժա­մը 00:47-ին ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Սարգ­սյա­նը, որ­քան էլ մեծ լի­նի խայ­տա­ռա­կու­թյու­նը, ստո­րագ­րել է վե­րոն­շյալ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան փաս­տա­թուղ­թը և, որ­պես ՀՀ նա­խա­գահ, կն­քել իր քա­ղա­քա­կան մահ­կա­նա­ցուն: Դա միա­ժա­մա­նակ նշա­նա­կում է, որ վե­րոն­շյալ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ օ­րեն­քը ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի ստո­րագր­մա­նը չի ներ­կա­յաց­վե­լու և միան­գա­մից ի­րա­վա­կան ուժ է ստա­նա­լու պաշ­տո­նա­կան հրա­պա­րակ­ման հա­ջորդ օր­վա­նից:
Վե­րոն­շյա­լի կա­պակ­ցու­թյամբ ԱԺ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Նաի­րա Զոհ­րա­բյա­նը հու­նի­սի 24-ին իր ֆեյս­բու­քյան է­ջում Ար­մեն Սարգ­սյա­նի ինք­նաոչն­չաց­ման մա­սին «Հրա­ժեշտ նա­խա­գա­հին» վեր­տա­ռու­թյան ներ­քո գրել է մաս­նա­վո­րա­պես հետևյա­լը.
«Ար­մեն Սարգ­սյա­նին ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պել եմ Լոն­դո­նում: Տպա­վո­րու­թյունս դրա­կան էր. կիրթ, գիրք կար­դա­ցած մարդ, ան­գամ քն­նար­կե­ցինք Օքս­ֆոր­դում Սամ­վե­լի անգ­լո-ա­մե­րի­կյան պեո­զիա­յի թարգ­մա­նու­թյան օ­րեր ա­նենք: Ան­կեղծ տպա­վոր­ված էի, որ հա­մա­տա­րած էս մար­տն­չող տգի­տու­թյան մեջ կա մարդ, ում հետ կա­րող ես խո­սել Ջոն Դո­նից և Սիլ­վիա Փլա­թից:
ՈՒ ար­դեն հաս­կա­ցաք, որ ես իմ մեծ լու­ման ու­նեմ Ար­մեն Սարգ­սյա­նին նա­խա­գա­հի պաշ­տո­նում կողմ քվեար­կե­լու հար­ցում:


Սա­տի­րիկ Կնիշևն ա­սում էր` կան մար­դիկ, ո­րոնց ին­տե­լի­գեն­տու­թյունն օգ­տա­գոր­ծե­լուց ա­ռաջ նրանց, ինչ­պես շշի տա­րան, պետք է թա­փա­հա­րել:
Իր նա­խա­գա­հու­թյան ողջ ըն­թաց­քում Ար­մեն Սարգ­սյանն ի­րեն պա­հեց լե­գիո­նե­րի նման, ում կա­պը Հա­յաս­տա­նի և հայ ժո­ղովր­դի հետ ամ­րագր­վում էր բա­ցա­ռա­պես անձ­նագ­րում ազ­գու­թյան մատ­նանշ­մամբ: Ար­մեն Սարգ­սյա­նը առն­վազն մի քա­նի ոս­կե հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ ա­պա­ցու­ցե­լու, որ տար­բեր­վում է ղե­կա­վար­ման գեղ­ցի և հիս­տե­րիկ տե­սա­կից: Ար­մեն Սարգ­սյա­նը յու­րա­քան­չյուր ան­գամ բաց թո­ղեց քի­նախն­դիր գեղ­ցի­նե­րից ու է­ժա­նա­գին չտես­նե­րից տար­բեր­վե­լու իր շան­սը:


Երբ մեր հա­սա­րա­կու­թյու­նը անխ­նա բա­ժան­վում էր սևե­րի ու սպի­տակ­նե­րի, երբ եղ­բո­րը հա­նե­ցին ու շա­րու­նա­կում են հա­նել եղ­բոր դեմ, երբ երկ­րի կա­ռա­վա­րու­մը ի­ջեց­ված է քա­ղա­քա­կան հաշ­վե­հար­դար­նե­րի մա­կար­դա­կի, Ար­մեն Սարգ­սյա­նը կա­րող էր գո­նե փորձ ա­նել կա­սեց­նե­լու էս հա­մա­տա­րած բա­րո­յա­կան ա­պո­կա­լիպ­սի­սը, ո­րի դի­մաց Հա­յաս­տա­նը ա­ռա­ջի­կա­յում շատ թանկ գին է վճա­րե­լու: Ար­մեն Սարգ­սյանն ընտ­րեց դի­տորդ լե­գիո­նե­րի կար­գա­վի­ճա­կը, ում հա­մար կարևորն իր բիզ­նես­նե­րի ա­ռող­ջա­կան և ֆի­նան­սա­կան վի­ճակն է:
Ար­մեն Սարգ­սյանն ընտ­րեց ան­բա­րո ճա­նա­պարհ­նե­րից ա­մե­նաեղ­կե­լին` վախ­կոտ դա­սա­լի­քի ճա­նա­պար­հը, ա­մեն օր կի­լո­մետ­րե­րով լքե­լով ի­րեն վս­տահ­ված դիր­քերն ու բամ­բու­կի շյու­ղի պես ճկ­վե­լով ի­րեն ա­մեն օր նվաս­տաց­նո­ղի և ի­րե­նից վա­ղուց ար­դեն անգ­լիա­կան հա­րած պու­դինգ սար­քա­ծի ա­ռաջ:
Ե­րեկ Հա­յաս­տա­նի դե յու­րե նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նին անց­կաց­րե­ցին նվաս­տաց­ման հեր­թա­կան ծե­սի մի­ջով. ստի­պե­ցին գի­շե­րը ժա­մը 12 անց 47 րո­պեին ստո­րագ­րել Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը ստո­րագ­րե­լուց նա­խա­գա­հին, այ­սինքն` ինքն ի­րեն այդ լիա­զո­րու­թյու­նից զր­կե­լու օ­րեն­քի նա­խա­գի­ծը: Նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը ե­րեկ ժա­մը 12 անց 47 րո­պեին ստո­րագ­րեց սե­փա­կան ինք­նաոչն­չաց­ման ար­ձա­նագ­րու­թյան տակ ու սեղ­մեց ինք­նաոչն­չաց­ման պուլ­տը:


Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը նա­խա­գահ չու­նի ոչ միայն դե ֆակ­տո, այլ նաև ար­դեն դե յու­րե:
Ա­կա­դե­մի­կոս Լի­խա­չովն ա­սում էր` «շա­տե­րը կար­ծում են ին­տե­լի­գենտ մար­դը նա է, ով շատ գր­քեր է կար­դա­ցել, շատ ճա­նա­պար­հոր­դել է, լավ կր­թու­թյուն է ստա­ցել։ Ոչ, ին­տե­լի­գեն­տու­թյու­նը ան­տար­բեր չլի­նե­լու և ի­րա­կա­նու­թյանն ա­դեկ­վատ ար­ձա­գան­քե­լու մեջ է»։ Ա­կա­դե­մի­կոս Լի­խա­չով, դուք միան­գա­մայն ի­րա­վա­ցի եք»:
Անդ­րա­դառ­նանք Նաի­րա Զոհ­րա­բյա­նի այն մտ­քին, թե «ստի­պե­ցին գի­շե­րը ժա­մը 12 անց 47 րո­պեին ստո­րագ­րել Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը ստո­րագ­րե­լուց նա­խա­գա­հին, այ­սինքն` ինքն ի­րեն այդ լիա­զո­րու­թյու­նից զր­կե­լու օ­րեն­քի նա­խա­գի­ծը»: Ստի­պե՞լ են, թե՞ սի­րա­հո­ժար է ստո­րագ­րել… Կար­ծում ենք, սի­րա­հո­ժար, քա­նի որ տվյալ ստո­րագ­րու­թյամբ ճա­նա­պարհ է բաց­վում Ար­մեն Սարգ­սյա­նի ըն­կե­րոջ` Էլ­թոն Ջո­նի ակն­կա­լած, Հա­յաս­տա­նում ար­վա­մոլ­նե­րի և բո­լոր մյուս այ­լա­սեր­ված­նե­րի հա­մար լայն ի­րա­վունք­ներ ա­պա­հո­վող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման հա­մար: Բա որ չս­տո­րագ­րեր և Էլ­թոն Ջո­նը նե­ղա­նա՞ր ի­րե­նից… Միկ­րո­ֆո­նը վերց­ներ և ամ­բողջ աշ­խար­հով մեկ հայ­տա­րա­րեր, որ ին­քը 2018 թ. մա­յի­սին սխալ­վել է` հայ­տա­րա­րե­լով, թե Հա­յաս­տա­նում շատ հու­զիչ ու ո­գեշն­չող փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում… Դրա տա­կից Ար­մեն Սարգ­սյանն էլ ինչ­պե՞ս էր դուրս գա­լու, դրա­նից հե­տո էլ ինչ­պե՞ս էր Անգ­լիա-մանգ­լիա գնա­լու, Էլ­թոն Ջո­նի ու նրա ա­մուս­նու ե­րե­սը տես­նե­լու, նրանց հետ սե­ղան նս­տե­լու, մի պա­ռառ հաց կամ իր սի­րած պաղ­պա­ղակն ու­տե­լու… Սրանք հար­ցե՞ր են, չէ՞, լո՜ւրջ հար­ցեր…


Պարզ է, որ վե­րոն­շյալ ստո­րագ­րու­թյամբ Ար­մեն Սարգ­սյանն ինքն ի­րեն զր­կել է սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ օ­րեն­քը չս­տո­րագ­րե­լու կամ այն ՍԴ ու­ղար­կե­լու սահ­մա­նադ­րա­կան լիա­զո­րու­թյու­նից, ինչն էլ, իր հեր­թին, նշա­նա­կում է, որ հրա­պա­րա­կու­մից հե­տո ի­րա­վա­կան ուժ ստա­նա­լով, «ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­ներ» օ­րեն­քը փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռե­լու ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նին և ե­րեք այլ դա­տա­վոր­նե­րի օ­րեն­քի ու­ժով պաշ­տո­նանկ ա­նել, հաս­նել նրանց պաշ­տոն­նե­րում իշ­խա­նու­թյուն­նե­րի կամ­քը կա­տա­րե­լու պատ­րաստ ՍԴ նա­խա­գա­հի ու դա­տա­վոր­նե­րի նշա­նակ­ման: Իսկ ին­չու՞…


Ին­չու՞ է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի զավթ­ման խն­դիրն այն­քան կարևոր­վել, որ փորձ էր ար­վում այն լու­ծել նույ­նիսկ հան­րաք­վեի մի­ջո­ցով, և հան­րաք­վեում «Ա­յո»-ի հաղ­թա­նա­կի օգ­տին մինչև իսկ նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում ան­ձամբ Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան­նե­րը քա­րո­զար­շավ էին ծա­վա­լում։ ՍԴ նա­խա­գա­հի և ե­րեք դա­տա­վոր­նե­րի պաշ­տո­նան­կու­թյու­նը մեր երկ­րին ո­չինչ չի տա­լու թե՛ ՀՀ սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի, թե՛ ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի, թե՛ պա­ռակտ­ված մեր հա­սա­րա­կու­թյան բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման ա­ռու­մով, ընդ­հա­կա­ռա­կը` այս վեր­ջի­նի և ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի վրա ճիշտ հա­կա­ռակ ազ­դե­ցու­թյունն է ու­նե­նա­լու:


Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը վե­րոն­շյալ նպա­տա­կին այդ­պես մո­լե­ռան­դո­րեն ձգ­տում են ըն­դա­մե­նը եր­կու պատ­ճա­ռով. մե­կը ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ, Ար­ցա­խի հե­րոս Ռո­բերտ Քո­չա­րյա­նին առ­նչ­վող ՍԴ-ի հնա­րա­վոր կամ են­թադ­րե­լի ո­րո­շումն է (Քո­չա­րյա­նի՛, ո­րից այդ­քան վա­խե­նում են Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան­նե­րը), մյու­սը հա­կա­սահ­մա­նադ­րա­կան Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի` ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը չհա­կա­սե­լու վե­րա­բե­րյալ ո­րոշ­ման կոր­զումն է ՍԴ-ից, ո­րից հե­տո միայն Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյունն այն կա­րող է ներ­կա­յաց­նել «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծի վա­վե­րաց­մա­նը (ե­թե կոն­վեն­ցիան հաս­նի ԱԺ, այն իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի գե­րակ­շիռ քվե­նե­րով վա­վե­րաց­վե­լու է, ինչ­պես մինչ այդ ըն­դուն­վել են հա­կա­սահ­մա­նադ­րա­կան օ­րենք­նե­րը):
Քա­նի դեռ ՍԴ նա­խա­գա­հը Հրայր Թով­մա­սյանն է, դա­տա­վոր­նե­րի թվում են նաև Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նը, Ֆե­լիքս Թո­խյա­նը և Հրանտ Նա­զա­րյա­նը, ՍԴ-ն Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, ե­թե այն ներ­կա­յաց­վի ի­րեն, ճա­նա­չե­լու է հա­կա­սահ­մա­նադ­րա­կան, դրա հա­մար էլ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը նույ­նիսկ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով փոր­ձում է հաս­նել ՍԴ-ի ներ­կա­յիս կազ­մի փո­փո­խու­թյա­նը:


Գի­շե­րը վե­րոն­շյալ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լով ու ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 123-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի իմ­պե­րա­տիվ (պար­տա­դիր կա­տար­ման են­թա­կա) պա­հան­ջի («Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը հետևում է Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պան­մա­նը») կո­պիտ խախ­տում թույլ տա­լով և Հա­յաս­տա­նում ԼԳԲՏ-նե­րի փա­փա­գած Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման հա­մար ճա­նա­պարհ հար­թե­լով, Ար­մեն Սարգ­սյա­նը գո­հաց­րել իր ըն­կեր Էլ­թոն Ջո­նին, ինչ­պես նաև ի­րար հետ սերտ դա­շինք կազ­մած ու սերտ կա­պեր ու­նե­ցող Հա­յաս­տա­նի և ողջ աշ­խար­հի այն բո­լոր այ­լա­սեր­ված­նե­րին, ով­քեր սպա­սում են ՀՀ-ում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը:


Ըն­դգ­ծենք, որ ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դուն­վե­լուց հե­տո ՀՀ նա­խա­գա­հին ո­րոշ դեպ­քե­րում ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 129-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով սահ­ման­ված լիա­զո­րու­թյու­նից («Ազ­գա­յին ժո­ղո­վի ըն­դու­նած օ­րեն­քը Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահն ստո­րագ­րում և հրա­պա­րա­կում է քսան­մե­կօ­րյա ժամ­կե­տում կամ նույն ժամ­կե­տում դի­մում է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան՝ Սահ­մա­նադ­րու­թյանն օ­րեն­քի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը ո­րո­շե­լու հար­ցով») զր­կող վե­րոն­շյալ օ­րեն­քի նա­խա­գի­ծը ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի իմ­պե­րա­տիվ (պար­տա­դիր կա­տար­ման են­թա­կա) պա­հան­ջի խախտ­մամբ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան չի ու­ղարկ­վել, որ­պես­զի ՍԴ-ն ո­րո­շեր ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը դրա հա­մա­պա­տաս­խա­նու­թյան հար­ցը: Այս դեպ­քում, ի տար­բե­րու­թյուն սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ օ­րեն­քի նա­խագ­ծի, հնա­րա­վոր չէ պատ­ճա­ռա­բա­նել, թե նա­խա­գի­ծը ՍԴ չի ու­ղարկ­վել, քա­նի որ ՍԴ-ն պետք է ո­րո­շում ըն­դու­ներ ինքն իր վե­րա­բե­րյալ: Ոչ, ՍԴ-ն ո­րո­շում էր ըն­դու­նե­լու ոչ թե ինքն իր, այլ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի և ե­րեք այլ դա­տա­վոր­նե­րի վե­րա­բե­րյալ, հետևա­բար տվյալ պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը շին­ծու և ա­նըն­դու­նե­լի է, բա­ցի այդ, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ նա­խա­տես­ված կամ սահ­ման­ված չէ նման դեպ­քում բա­ցա­ռու­թյուն կա­տա­րե­լու և օ­րեն­քի նա­խա­գի­ծը ՍԴ չու­ղար­կե­լու որևէ դրույթ, հետևա­բար ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան պա­հան­ջի խախ­տումն ակն­հայտ է և ան­վի­ճե­լի:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 15253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ