ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոչ մի ծպտուն, ոչ մի շշուկ

Ոչ մի ծպտուն, ոչ մի շշուկ
12.06.2020 | 18:34

Իշխանությունը ևս մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրությունը։ Ու մինչ հարցը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր, Աժ-ի դիմաց միայնակ ակցիա անող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկեցին, որը բողոքում էր կառավարության այդ որոշման դեմ։


Քաղաքական ուժերն արդեն հայտարարել են, որ իշխանությունը քաղաքական շարժառիթներով է որոշել արտակարգ դրությունը երկարաձգել։ Ու սա փայլուն երևաց մեկ անձի բողոքի ակցիան ճնշելու մեջ։
Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը, ստացվում է, որ անգամ մեկ մարդու բողոքը նրան սարսափեցնում է։ Այլապես դժվար է բացատրել, թե սակավաթիվ մարդկանց ակցիաներն ինչու են իշխանությանը վախեցնում։ Ավելին, հիմք տալիս Փաշինյանին՝ ասելու, որ «ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շուտով ոմանց նկատմամբ այնքան ուժ կկիրառեն, որ ծպտունները դուրս չգա»։ Ի՞նչ է նշանակում «այնքան ուժ», սա նշանակում է «ասֆալտին փռե՞լ», քրեական գործե՞ր, թե՞ բառի բուն իմաստով, ճնշել ընդդիմախոսներին՝ ծեծելով։
Բայց իշխանությունն այս առումով շարունակում է սխալը սխալի հետևից անել, ու ի վերջո, թաղվում ճահճում։ Մեկ մարդու ակցիան դարձավ 10, հետո 30 ու մի օր էլ թիվը կհասնի հազարների ու այլևս հնարավոր չի լինի այդքան մարդու բերման ենթարկել։
Մնում է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ երկու տարի առաջ ժողովրդավար իրեն համարող իշխանությունն այսօր ապավինում է միայն ոստիկանական «այնքան ուժի», որից հետո ծպտուն դուրս չի գա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ