ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գործ տալ, գործ տալ մինչև վերջ

Գործ տալ, գործ տալ մինչև վերջ
12.06.2020 | 01:45

Իշ­խա­նու­թյունն օր օ­րի ա­վե­լի է կա­տա­րե­լա­գոր­ծում ու մշա­կում «գործ տա­լու» օ­րեն­սդ­րու­թյու­նը: Կար­ծես քիչ էր նա­խա­գի­ծը, ո­րով օ­րի­նա­զանց վա­րորդ­նե­րի խախ­տում­նե­րը կա­րող են ար­ձա­նագր­վել շար­քա­յին մեկ այլ քա­ղա­քա­ցու կող­մից, վար­չա­պե­տի մա­կար­դա­կով այժմ էլ խոս­վում է մե­քե­նա­յում դի­մակ չկ­րող մարդ­կանց տու­գա­նե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին: Կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել է, թե քա­ղա­քա­ցի­նե­րին պետք է հնա­րա­վո­րու­թյուն տալ ֆիք­սե­լու ավ­տո­մե­քե­նա­նե­րում ա­ռանց դի­մա­կի գտն­վող քա­ղա­քա­ցի­նե­րին, ին­չը կա­րող է վեր­ջին­նե­րիս տու­գա­նե­լու հա­մար հիմք հան­դի­սա­նալ: Չնա­յած կա­ռա­վա­րու­թյան մյուս ան­դամ­նե­րի զգու­շաց­մա­նը, թե այս­տեղ անձ­նա­կան տվյալ­ներ հրա­պա­րա­կե­լու խն­դիր կա­րող է լի­նել, այ­նուա­մե­նա­յնիվ, Փա­շի­նյա­նը հրա­հան­գել է մտա­ծել ու քայ­լեր ձեռ­նար­կել իր ա­սա­ծի շուրջ: Կա­ռա­վա­րու­թյու­նը, թաքց­նե­լու հա­մար հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի ա­պի­կա­րու­թյու­նը, դի­մակ կրե­լու մա­սին նա­խա­րա­րի ի­րա­րա­մերժ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, հեր­թա­կան ան­գամ հույ­սը մարդ­կանց քա­ղա­քա­ցիա­կան բարձր գի­տակ­ցու­թյան ու պա­տաս­խա­նատ­վու­թյան վրա է դնում: Իսկ բարձր գի­տակ­ցու­թյու­նը, ըստ նո­րօ­րյա տեր­մի­նա­բա­նա­կան բա­ռա­րա­նի, դի­մա­ցի­նին գաղ­տա­գո­ղի լուսան­կա­րե­լը կամ տե­սան­կա­րա­հա­նելն ու «ա­վա­րը» ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին ու­ղար­կելն է: Հու­սով եմ՝ ՀՀ ի­րա­պես ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­նե­րը բարձր ի­րա­վա­գի­տակ­ցու­թյուն կցու­ցա­բե­րեն, կմեր­ժեն բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար ա­րա­տա­վոր այս երևույթն ու ի­րա­վա­պահ­նե­րին կթող­նեն մարդ­կանց պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չե­լու բուն գոր­ծըն­թա­ցը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 11546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ