ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի­րա­վուն­քը գի­տու­թյուն է բա­րու և ար­դա­րի մա­սին

Ի­րա­վուն­քը գի­տու­թյուն է բա­րու և ար­դա­րի մա­սին
03.06.2020 | 13:33
Դի­վա­նա­գետ չեմ, բայց լիա­հույս եմ, որ ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով և չար­գել­ված ե­ղա­նա­կով անխ­տիր բո­լոր մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում կբարձ­րա­ձայ­նի հարևան երկ­րի ա­ռա­ջին դեմ­քի մա­կար­դա­կով հն­չեց­րած այն քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին, որ չկա Ար­ցա­խի հարց, կա Ազր­բե­ջա­նի հարց: Կամ աշ­խար­հը գնում է ու­ժով իր խն­դիր­նե­րը լու­ծե­լուն, կամ ա­վագ Ա­լիևի օ­րոք (ո­ղոր­մի կող­քի մե­ռել­նե­րին) հա­յե­րը միշտ զգաստ (նկա­տի ու­նի` կզած) էին ման գա­լիս:
Որ­պես ի­րա­վա­բան փաս­տում եմ հետևյա­լը.
1. Ի­րա­վուն­քը գի­տու­թյուն է բա­րու և ար­դա­րի մա­սին, ուս­տի տվյալ դր­վա­գով մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի խախտ­ման ցան­կա­ցած դր­վագ, ան­կախ երկ­րա­յին օ­րենք­նե­րից, կա­ռա­վա­րիչ­նե­րի բար­բա­ջանք­նե­րից, պետք է ա­ռա­ջաց­նի ի­րա­վա­կան հետևանք­ներ՝ բո­լոր բա­ցա­սա­կան հետևանք­նե­րով տվյալ երկ­րի հա­մար: Այ­սինքն, երբ հարևան երկ­րի կա­ռա­վա­րի­չը հայ­տա­րա­րում է, որ չկա ար­ցախ­ցի­նե­րի հարց, կա «ա­զիկ­նե­րի» հարց, ու­ժա­յին մե­թոդ­նե­րով եմ հար­ցը լու­ծե­լու, դուք նախ­կի­նում կզած եք ման ե­կել, հի­մա էլ պի­տի այդ­պես ման գաք, այդ կա­ռա­վա­րի­չը լուրջ մար­տահ­րա­վեր է նե­տում ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան սկզ­բունք­նե­րին, Եվ­րո­պա­կան կոն­վեն­ցիա­յի հիմ­նա­րար դրույթ­նե­րին, ընդ­հուպ մինչև Հաա­գա­յի դա­տա­րան:
Այս­տեղ լր­ջա­գույն ա­նե­լիք ու­նեն Հա­յաս­տա­նի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը, այն էլ՝ միա­վոր­ված պե­տա­կան, ոչ պե­տա­կան բո­լոր կա­ռույց­նե­րով, ան­հատ­նե­րով՝ ներգ­րա­վե­լով նաև սփյուռ­քի հա­մա­պա­տաս­խան նե­րու­ժը:
Հի­մա` էս կա­ռա­վար­չի փաս­տա­ցի շա­րադ­րանք­նե­րի վե­րա­բե­րյալ:
1. Ե­թե հայրդ ար­ցախ­ցի­նե­րին «կզց­րած» էր պա­հում, Ար­ցա­խյան հե­րո­սա­մար­տի օ­րե­րին իր թա­գա­վո­րա­կան բար­ձուն­քից ին­չի՞ էր ցած­րա­նում ու զան­գում ոչ թե իր գոր­ծըն­կե­րո­ջը՝ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հին, այլ զի­նա­դա­դար էր ա­ղեր­սում հայ հրա­մա­նա­տար­նե­րից։ Ո՞րն էր պատ­ճա­ռը, որ ՆԱ­Տօ-ի վե­հա­ժո­ղո­վի ժա­մա­նակ, երբ ձեր խա­նու­թյան պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը լու­սա­հո­գի Վազ­գեն Սարգ­սյա­նից ի­մա­նում է, որ իր կող­քին Ման­վել Գրի­գո­րյանն է (ա­սում են` Վազ­գե­նը հա­տուկ էր տա­րել Ման­վե­լին), այն­քան է վա­տա­նում, որ այլ պատ­վի­րակ­նե­րը նկա­տում են ու... Կան ա­կա­նա­տես­ներ` և հայ, և «ա­զիկ», և այլ, ո­րոնք դեռ չեն մա­հա­ցել:
Իմ սե­րուն­դը, ա­վե­լի ա­վագ սե­րուն­դը Հե­րո­սա­մար­տի օ­րե­րին տե­սել է և ձեր հո­խոր­տա­լը, և դրա­նից հե­տո ձեր ո­ղոր­մե­լի վի­ճա­կը: Ցա­վում եմ, որ Հա­յաս­տա­նի վայ դի­վա­նա­գի­տու­թյան պատ­ճա­ռով այ­սօր ուժ կի­րա­ռե­լուց եք խո­սում: Նաև ցա­վում եմ, որ այս ա­մե­նի մա­սին ես եմ խո­սում, այլ ոչ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը՝ պե­տա­կան մե­քե­նան, և քա­նի իմ Պե­տու­թյու­նը չի խո­սում, իմ ու ինձ պես շա­տե­րի մեջ խո­սե­լու է դի­մադ­րու­թյան ի­րա­վուն­քը:
Օ­րեն­քի և ի­րա­վուն­քի ու­ժով յու­րա­քան­չյուրս մեր մա­սով ու­նենք պար­տա­վո­րու­թյուն՝ ար­ժա­նա­պա­տիվ դի­մա­կա­յե­լու և չարն ար­մա­տա­խիլ ա­նե­լու, ո­րը հնա­րա­վոր է բա­ցա­ռա­պես միաս­նա­կան ձևա­չա­փով Հա­յաս­տա­նի պե­տու­թյան և պե­տա­կա­նու­թյան կող­քին կանգ­նե­լու մի­ջո­ցով:
Լևոն ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ
Նախ­կին դե­սան­տա­յին, Հե­րո­սա­մար­տի մար­տիկ- ին­ստ­րուկ­տոր
«Լեվ Գրուպ փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կի» գլ­խա­վոր տնօ­րեն,
գոր­ծող փաս­տա­բան
«ՓԱՍ­ՏԱ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ ԳՐԱ­ՍԵ­ՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտ­չյան 8/1
Դիտվել է՝ 7086

Մեկնաբանություններ