ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ֆրանսիացիները խիստ են գնահատում իշխանություններին

Ֆրանսիացիները խիստ են գնահատում իշխանություններին
14.05.2020 | 10:32

Ֆրանսիացիների 66%-ը գտնում է, որ իշխանությունները բարձրության վրա չէին կորոնավիրուսի պանդեմիայի հարուցած ճգնաժամի ժամանակ՝ ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրման Odoxa անկախ ինստիտուտի հարցման տվյալների: ԵՄ մյուս երկրներում բնակչության մեծամասնությունը դրական է գնահատել իշխանությունների գործողությունները: Չբացառելով Մեծ Բրիտանիային, որտեղ վարչապետ Բորիս Ջոնսոնը ուշ հայտարարեց կարանտինն ու ինքն էլ վարակվեց կորոնավիրուսով: Բրիտանացիների 63% գտնում է, որ կառավարությունը ճիշտ է արձագանքել ճգնաժամին: Եվրոպայում միջինը 51%-ը հավանություն է տալիս իր երկրի կառավարության քայլերին: Ֆրանսիայում միայն 34%-ն է դրական գնահատում: Հարցումն անցկացվել է Ֆրանսիայում մայիսի 5-6-ը, ԵՄ մյուս երկրներում՝ ապրիլի 30-ից-մայիսի 4-ը: Կոնկրետ ինչի՞ց են ֆրանսիացիները դժգոհ: 54%-ը գտնում է, որ իշխանությունները ճիշտ ժամանակին չհասկացան իրավիճակի ողջ լրջությունը (ԵՄ-ում միջինը այդպես է մտածում 37%): Ֆրանսիացիների 74% -ը գտնում է, որ իշխանությունները «չեն ընդունել անհրաժեշտ որոշումները անհրաժեշտ պահին»: 75%-ը մտածում է, որ կառավարությունը համաճարակի մասին ամբողջ ճշմարտությունը չի ասում: 76%-ը բողոքում է, որ իշխանությունները չկարողացան ժամանակին հիվանդանոցներն ապահովել անհրաժեշտով: Նույնքանը համարում է, որ կառավարությունը «չգիտեր՝ որ ուղղությամբ շարժվել» և բավականաչափ հտակ չէր բացատրում իր գործողությունները:
Այնուամենայնիվ, կարանտինը ֆրանսիացիները գնահատել են դրական: Հարցվածների մեծ մասը այդ շրջանը լավ է անցել, բայց 35%-ը կարանտինից զգուշանում է դուրս գալ՝ վարակվելու վախից: 28%-ը վախենում է աշխատանքը կորցնել, եթե կարանտինը շարունակվի: Odoxa-ն նշում է, որ այս հարցերում ֆրանսիացիների տեսակետները համընկնում են մյուս եվրոպացիների հետ: Բացի կառավարությունից՝ ֆրանսիացիները խիստ են և հայրենակիցների նկատմամբ: 61% -ը գտնում է, որ կարանտինի ժամանակ նրանք իրենց ոչ այնքան գիտակից են պահել: Դրական գնահատական են ստացել քաղաքապետերն ու կոմունաների ղեկավարները, որ ստիպված են եղել գործել ճգնաժամային իրավիճակում, զբաղվել տարեցների խնդիրներով, դիմակներ պատվիրել և այլն: Ֆրանսիացիների 75%-ը գտնում է, որ քաղաքապետերը ճիշտ են վարվել և բարձրության վրա են եղել, ԵՄ-ում տեղական իշխանությունից գոհ է միայն 40%-ը: Երկրորդ տեղում ձեռնարկություններն են, որ կարողացել են իրենց աշխատակիցներին հոգ տանել: Ֆրանսիացի ձեռնարկատերերից գոհ է 69%-ը (ԵՄ-ում՝ 64%-ը):
RFI


Հ.Գ. Չափազանց լուրջ են ֆրանսիացիները վերաբերում իշխանություններին, իսկ ի՞նչ կանեին, եթե ոչ մեկին իրենց կարծիքը չհետաքրքրեր՝ ինչպես Հայաստանում: Այնուամենայնիվ, նրանք հետ են մնում իսպանացիներից՝ մի խումբ փաստաբաններ, որ ներկայացնում են COVID-19-ի զոհերի 3,2 հազար հարազատների շահերը, Իսպանիայի Գերագույն դատարան հայց են ներկայացրել թագավորության կառավարության անդամների դեմ՝ համավարակի դեմ նրանց գործողություններից դժգոհության պատճառով: Կառավարությունը մեղադրվում է «անպատասխանատու և անզգույշ անգործության համար»: Զոհերի ընտանիքները հավատում են նաև, որ Նախարարների կաբինետը իր շահերը բարձր է դասել մարդկանց առողջությունից, քանի որ, չնայած վարակի տարածմանը, երկրում մարտի սկզբին շարունակվել են ցույցերը: Սա էլ իսպանացիները: Հետաքրքիր է՝ ի՞նչ են անելու իտալացիները, երբ մի քիչ ուշքի գան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ