ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԱԿ-ը կոչ է անում սահմանադրական փոփոխություններով վերականգնել կիսանախագահական մոդելը

ՀԱԿ-ը կոչ է անում սահմանադրական փոփոխություններով վերականգնել կիսանախագահական մոդելը
17.01.2020 | 15:02

Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը՝ գտնում է ՀԱԿ-ը: Հայտարարությունում նշելով, որ 2019-ի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին, ՀԱԿ-ը հարկ է համարում ընդգծել, որ գործող Սահմանադրությունը մշակվել է «նախկին ռեժիմի և նրա պարագլխի իշխանությունը հավերժացնելու նպատակով, «ընդունվել է» 500 հազար քվեների կեղծումով, իսկ քվեարկության իրական արդյունքներով մերժվել է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից, ուստի լեգիտիմ չէ, և կատարվածը մեծագույն հարված էր Հայոց պետականության հիմքերին, որի հետևանքները մինչ այսօր վերացված չեն»։

«Այն պարունակում է բազմաթիվ թերություններ, որոնք հղի են երկրի բնականոն գործունեության խաթարման վտանգներով», - նշված է հայտարարությունում։ ՀԱԿ-ը կարևոր է համարում արձանագրել, որ «կառավարման խորհրդարանական մոդելն իրականում Հայաստանի ժողովրդի կողմից չի ընդունվել», և որ «խորհրդարանական համակարգը աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրների խրոնիկական քաղաքական ճգնաժամի է բերել»։ «Երկարաժամկետ հեռանկարում նաև Հայաստանում այն կառաջացնի մշտական քաղաքական ճգնաժամեր, կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի և քաղաքական կոռուպցիայի ծաղկման»՝ վստահ է ՀԱԿ-ը: Հետևաբար՝ «սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհդարանական) կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը և քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը»։


«Դատելով կառավարության ռազմավարությունից, սակայն, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը լուծելու է ոչ թե ռազմավարական, այլ՝ մարտավարական հարցեր, կապված, մասնավորապես, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման, Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության քաղաքացիական կառավարմանն անցնելու, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրների հետ», - նշում է ՀԱԿ-ը: Կուսակցությունը նաև համոզմունք է հայտնում, որ սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը պետք է նախորդեին քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների լայնածավալ հանրային խորհրդակցություններն ու քննարկումները։

Դիտվել է՝ 7243

Մեկնաբանություններ